ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, պատվիրակության կազմում են եղել Մարդու իրավունքների Թրանսվերալ մարտահրավերների բաժնի ղեկավար Ջեննիֆեր Շուտց-Ռեյմանը, Մարդու իրավունքների Թրանսվերսալ մարտահրավերների բաժնի ծրագրերի համակարգող Աննա Մարիա Ռոխանը և Երևանում ԵԽ գրասենյակի Ազգային ծրագրերի համակարգող, «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում Եղիազար Ավագյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի բարեփոխումների և քրեական արդարադատության ոլորտներում:
Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկն ու դրա վերաբերյալ մանրամասները, կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը, հնարավոր խախտումների դեպքերի արդյունավետ քննությանը, դրանց բացահայտմանը միտված կարողությունների զարգացումը, նախանշվել են Ծրագրի իրագործման կոնկրետ ուղղություններն ու այդ կապակցությամբ համագործակցության առավել արդյունավետ միջոցները:
«Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագիրը նախորդիվ իրականացված՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – 2-րդ փուլ» ծրագրի շարունակությունն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ծրագրի շրջանակներում կարիքների գնահատում իրականացնելու անհրաժեշտությունը, որի արդյունքներով կկանխորոշվեն Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը և դրա տեղայնացումը հատկապես դատախազական և քննչական պրակտիկայում:
ԵԽ Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը ընդգծել է Դատախազության հետ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցության կարևորությունը և նշված հարցերով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Դատախազության 105-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02