ԵԱՏՄ անդամակցությունից հետո հասարակական քաղաքական օրակարգում ավելացավ քննարկումների նոր ենթավերնագիր: Մի մասը համոզված էր, որ 170 միլիոնանոց շուկան դրական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսական կյանքի վրա: Շատերը գտնում են, որ այն սխալ ուղղություն էր և ռուսական շուկայում տեղի ունեցող ցնցումները ուղակիորեն ազդում են հայ գործարարների ու ընդհանրապես ՀՀ տնտեսության վրա:
Ինչևէ՝ հաճախ հնչող կարծիքներից մեկն այն էր, որ ՀՀ-ն պետք է ձգտի դեպի եվրոպական շուկա: Միգուցե դա այդպես է, սակայն կցանկանյի ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա: Չկա որևէ կանխատեսում, թե ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը ճգնաժամային իրավիճակում չանդամակցեր ԵԱՏՄ-ին, այն շուկային, որի վրա փաստացի մենք աշխատում ենք ու աշխատել ենք: Գաղտնիք չէ, որ տեղական արտադրանքի իրացման հիմնական շուկան հանդիսանում է Ռուսաստանը:
Ընդունենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ չէր, սակայն մեր ապրանքները հիմնականում ուղղված էին դեպի այդ շուկաները, ի՞նչ կլիներ այս դեպքում: Այս մասով չկա որևէ կանխատեսում: Մյուս կողմից ՀՀ-ն, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, արդյո՞ք բացառում է այլ շուկաների հետ աշխատանքը: Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք և ինչ որ ձևով ԵԱՏՄ-ն չի խանգարում այդ պոտենցիալն օգտագործել:
Եթե այսօր խոսվում է այն մասին, որ ՀՀ-ի արտադրանքը մրցունակ չէ ԵԱՏՄ շուկայում էներգակիրների արժեքի կամ տրանսպորտային ծախսերի պատճառով, ապա նախ պետք է հասկանալ, թե ո՞ր ապրանքներն ենք փորձում իրացնել ԵԱՏՄ-ում: Մի բան փաստ է, կախված տվյալ երկրի աշխարհագրական դիրքից, աշխատուժի արժեքից և այլ հանգամանքներից, հնարավոր է թողարկել այնպիսի արտադրանք, որը մրցունակ է լինելու այս կամ այն շուկայում: Կարծում եմ այսօր ամեն բան կախված է Հայաստանից: Եթե կարողանա օգտագործել շուկան «ինքնադրսևորման» համար, ապա կքաղենք պտուղները, եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ նույն խնդիրը չէինք ունենալու նաև այլ շուկաների հետ համագործակցության դեպքում:
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
09:02
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03