Amerikayidzayn.- Արեւմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Համապատասխան հռչակագիր է ընդունել Արեւմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր նահանգում Ցեղասպանության հիշատակի եւ կանխարգելման ամիս:
Վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկ եւ կես միլիոն հայերի եւ մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաեւ մեր օրերին Մերձավոր Արեւելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների ոչնչացումը` նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է.
«Ճանաչելով եւ մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Ողջակիզումը, ինչպես նաեւ անցյալի եւ ներկայի բոլոր ցեղասպանությունները` մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանություններ չեն կրկնվելու, եւ զգոն մնում ատելության, հալածանքի եւ բռնության հանդեպ»:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի եւ Էմի Թոլիվերները կարեւոր դեր են խաղացել հռչակագրի ընդունման գործընթացում: «1915-ին իմ Համբարձում պապը, ով Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար է եղել, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել եւ գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կրթված եւ հաջողակ հայերի հետ, ովքեր բնակվում էին Թուրքիայում», - պատմում է Համբարձում Կասպարյանը, - «Իմ պապը շատ բարի եւ մեծահոգի մարդ է եղել: Երաշտի տարիներին նա բազմաթիվ մարդկանց սննդով է ապահովել: Հույս ունեմ, որ Արեւմտյան Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ այլ մարդկանց հետ չեն կատարվի»:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, պնդելով, որ այն կազմակերպված չի եղել պետական մակարդակով:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47