TERT.am-Եգիպտական ինքնաթիռի առևանգման պատմության բարեհաջող ավարտը հնարավոր է դարձել առաջին հերթին օդանավի անձնակազմի խելամիտ գործողությունների շնորհիվ, մասնավորապես՝ ավագ բորտուղեկցորդուհի Յասին Սաբլի։ Նա բանակցություններ է վարել EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռն առևանգողի հետ: Այս մասին պատմել են ուղևորները Կահիրեի օդանավակայանում` Կիպրոսից վերադառնալուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ առևանգվել էր Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը։ Այն վայրէջք էր կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում։
Հենց բորտուղեկցորդուհին է համոզել առևանգիչ Սեյֆ ադ- Դին Մուսթաֆային բաց թողնել ուղևորների մեծ մասին, առաջին հերթին՝ կանանց և երեխաներին, և ինքնակամ հանձնվել իշխանություններին։
Ինչպես եգիպտական լրատվամիջոցներին պատմել է անձամբ հերոսուհին, հանցագործը սպառնացել է գործի դնել պայթուցիկը, եթե ինքնաթիռը մոտենա Կահիրեին:
Օդանավի հրամանատար Ամր Գամալի խոսքով՝ առևանգման մասին հայտնի է դարձել գրառումից, որն օդաչուներին է փոխանցել ուղևորներից մեկը և որում եղել է ինքնաթիռը պայթեցնելու սպառնալիք, եթե չփոփոխվի երթուղին: Գեմալի խոսքով՝ տղամարդը պահանջել է մեկնել 3 ուղղություններով` Կիպրոս, Թուրքիա կամ Հունաստան:
«Վառելիքը կբավականացներ միայն մինչև Կիպրոս, ինչի մասին էլ ես նրան ասացի: Ամեն դեպքում, եթե նույնիսկ առևանգողը պնդեր, ես Թուրքիա չէի թռչի»,- պատմել է օդաչուն:
Որևէ կոնկրետ պահանջ եգիպտացին չի ներկայացրել: Երկրորդ օդաչուն պատմել է, որ անձնակազմը փորձել է առավելագույնս զգույշ լինել հանցագործի հետ, նրան թեյ, սուրճ են հյուրասիրել, ամեն կերպ փորձել են հանգստացնել։




17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55