ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքը: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2023 թվականի հուլիսի 12–ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում, նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող, Մարտունի համայնքում հաշվառված 20-ամյա երիտասարդը սպանել է նշված տան 44-ամյա սեփականատիրոջը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: «Դեպքի առթիվ, սպանության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ երիտասարդը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա իրավապահներին ներկայացրել է քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ ներկա պահին ձեռք բերված տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 11–ին՝ ժամը 00։30–ի սահմաններում, տան սեփականատիրոջ և երիտասարդի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տան սեփականատերը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել երիտասարդի հասցեին, ինչի համար վերջինս արդուկի լարով խեղդել է 44-ամյա տղամարդուն, ապա՝ դին թաքցրել տան պահարանում։ Դեպքի վայրի զննությամբ տան հյուրասենյակի պահարանում հայտնաբերվել է արական սեռի դիակ՝ բռնության հետքերով, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք արդուկը: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանբման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-հայտնում են ՔԿ-ից։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44