ARM | RUS |

«Փաստ». Արժե՞ ինչ-որ բան սպասել բրյուսելյան հերթական հանդիպումից

15.07.23 | 09:27

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հերթական հանդիպումը: Մոլդովայում հունիսի 1-ին տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը նախատեսել էին հուլիսի 21-ին կրկին հանդիպել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ մի փոքր «առաջ են բերել» այդ հանդիպումը: Հարցը, թե արժե՞ ինչ-որ բան սպասել Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից, ինչ խոսք, առկա պայմաններում առավել քան հռետորական է: Ակնհայտ է, որ ոչ մի դրական բան Հայաստանի ու հայության համար չի սպասվում, եթե Հայաստանի անունից հանդես է գալիս Արցախի վերաբերյալ թշնամու հետ նույն բանն ասող Նիկոլ Փաշինյանը:

Հատկանշական են ոչ միայն հանդիպման վայրը, ոչ միայն հանդիպման միջնորդը, եթե կուզեք՝ «քավորը», այլև այն, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքների ուղեկցությամբ է այդ հանդիպումը տեղի ունենալու: Տեսեք. ադրբեջանական կողմը, որ արդեն իսկ բացահայտորեն ոտնահարել է բոլոր հնարավոր պայմանավորվածությունները և, թևավորված Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը ադրբեջանական է» հայտարարությունից, է՛լ ավելի է խստացրել շրջափակումը, ակտիվացրել է ռազմական բնույթի սադրանքների թիվը, չի թաքցնում Արցախի հայությանը կոտորածի, սովամահության և զրկանքների մատնելու իր նպատակներն ու գործելակերպը: Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը, որ ինքզինքը հռչակել է «ամենահայրենասեր անձ», ծպտուն իսկ չի հանում Արցախի մասին, չի դնում որևէ նախապայման Ալիևի առաջ:

Ավելին, Փաշինյանը նման նախապայման չի դնում Շառլ Միշելի առաջ: Եթե Եվրոպային այդքան խիստ անհրաժեշտ է նման հանդիպումը, ապա թող բարի լինեն, իրենց ձկնկիթի ու նավթադոլարների և իրենց համար այդքան անհրաժեշտ գազի մատակարարի վրա բավարար ճնշում գործադրեն՝ առնվազն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու, ազատ, առանց ադրբեջանական ելուզակների «բլոկպոստերին» առնչվելու տեղաշարժ ապահովելու համար: Կանե՞ն: Այդ ժամանակ էլ թող Փաշինյանն էլի վազեվազ գնար Բրյուսել՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ հանդիպման: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման պահանջներ կամ պայմաններ չի դնում, այլև, ասես ընդհանրապես ոչինչ չի պատահել, ընդառաջում է հանդիպումն արագացնելուն, ձեռքի հետ էլ՝ սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներին են նրա ներկայացուցիչները մասնակցում:

Էհ, եթե Հայաստանը ներկայացնողը որևէ խնդիր չի տեսնում, Արցախն Ադրբեջանի կողմից բլոկադայի ենթարկելու պայմաններում Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպելու և նրա հետ ինչ-որ «խաղաղության պայմանագիր» քննարկելու հարցում, ապա ինչո՞ւ պիտի անհանգստանան նույն Շառլ Միշելը կամ որևէ այլ օտարերկրացի գործիչ: Իսկ Նիկոլ Փաշինյանը երևի շատ է ուզում ոչ միայն կատարել, այլև գերակատարել իր «խաղաղության պլանը»: Դա նշանակում է միայն նոր կորուստներ, նոր անընկալելի զիջումներ թշնամուն, նույն այդ թշնամու կողմից Հայաստանի մնացորդների վրա հարձակվելու և հայությանը բնաջնջելու պատերազմական ծրագրերի խթանում: Ուզո՞ւմ եք, 1000 հատ «խաղաղության պայմանագիր» ստորագրեք, միևնույնն է, խաղաղություն չի լինելու:

Թշնամու ծրագրերը անփոփոխ են՝ վերացնել Հայաստանը, բնաջնջել, կոտորել, սպանել, մորթել հայերին: Եթե որևէ մեկը խելքը հացի հետ է կերել և ինչ-ինչ պատրանքներ ունի, ապա նրան ոչնչով չենք օգնի: Իսկ ով նման բան չի արել, իհարկե, հասկանում է, որ նման պայմաններում, նման իրավիճակում ոչ մի խաղաղություն էլ չի կարող լինել, այլ լինելու է Հայաստանի աստիճանական, սողացող թրքացում՝ մի կողմից, և Հայաստանի ադրբեջանականացում, փաստացի զավթում՝ մյուս կողմից: Սա է, ուրիշ «խաղաղություն» Հայաստանի, ընդգծենք՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Հայաստանի համար նախատեսված չէ:

Ի դեպ, բավականին հետաքրքիր է և այն, թե ինչու հանկարծ որոշվեց առնվազն մեկ շաբաթով արագացնել Ալիև-Փաշինյան հանդիպումը: Դա նշանակում է՝ կա՛մ կողմերը արդեն հիմնական համաձայնությունները կայացրել են և այժմ զուտ տեխնիկական հարցեր պիտի ճշտեն, կա՛մ էլ եղել է մի բան, որն ստիպել է մի փոքր արագանալ ու, քանի դեռ Հայաստանում ղեկավարի պաշտոնին Փաշինյանն է, ստորագրել տալ Հայաստանի ոչնչացման պարտավորագիր, որին «խաղաղության պայմանագիր» են կոչում, որպեսզի դյուրահավատ հայերը վատ բան չկասկածեն, մինչ այն վայրկյանը, երբ արդեն ուշ կլինի ընդհանրապես որևէ բան կասկածելու համար: Իսկ ի՞նչ է եղել վերջին օրերին, ի՞նչը կարող էր, օրինակ՝ Շառլ Միշելին դրդել, որ արագացնի ամսի 21-ին նախատեսված հանդիպումը:

Դժվար է միարժեքորեն պնդել, բայց եղել է այն, որ, օրինակ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում «շաքարլոխում»-ին կրկին փոխարինելու է գալիս «կծու-թթու»-ն: Համենայն դեպս, վերջին օրերին որոշակի սառեցում և փոխադարձ կոշտ հայտարարություններ դիտարկվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Իսկ դա նշանակում է, որ կարող է կրկին «իրավիճակ փոխվել», դրանից բխող հետևանքներով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման արտաքին ինչ-ինչ երաշխիքների հետ կապված: Ի դեպ, պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բրյուսել յան հանդիպմանն ընդառաջ հնարավորինս զուսպ էր արտահայտվել, մոտավորապես՝ թող հանդիպումը լինի, ըստ արդյունքների կտեսնենք:

Միգուցե Կրեմլում կարծում են, թե արդյունքներ, որպես այդպիսին, չեն լինի, կամ դրանք չեն լինի իրենց ազդեցության տիրույթից դուրս արդյունքներ: Չնայած, չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ զուտ սպասողական կեցվածք են վերցրել: Հիմնականը. թե տերություններից որ մեկը ինչ շահ ունի այս ամենից, կարելի է ենթադրություններ անել: Միակը, որի շահերը այս ամենի մեջ ոչ մի կերպ արտահայտված չեն, Հայաստանն է, Արցախը, հայությունը: Հնարավոր բան չէ, որ մեկը և՛ հայտարարի, թե՝ Արցախը ադրբեջանական է, և՛ Հայաստանի շահերը ներկայացնի, առավել ևս՝ դրանց հետամուտ լինի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

20:16

Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ

Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել....

17:29

Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը

Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ...

16:21

Ձեռագիրը նույն էր՝ կատարողները տարբեր. Ովքե՞ր էին թալանել մեքենաներն Արաբկիրում

Ձեռագիրը նույն էր՝ կատարողները տարբեր. Ովքե՞ր էին թալանել մեքենաներն...

16:03

Ընտանեկան բռնnւթյnւնը կանխարգելելու մասին նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով 2 ամսով հետաձգվեց

Ընտանեկան բռնnւթյnւնը կանխարգելելու մասին նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով 2 ամսով...

15:52

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության...

15:36

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը` ուղիղ

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը`...

15:19

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու...

15:18

ԱԳՆ նախկին շենքում հյուրանոց, բնակելի և գրասենյակային տարածքներ կլինեն․ հայեցակարգը հաստատվել է

ԱԳՆ նախկին շենքում հյուրանոց, բնակելի և գրասենյակային տարածքներ կլինեն․ հայեցակարգը հաստատվել...

15:03

Հանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է առաջացնում խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն Քոչարյան

Հանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ...

14:42

Արաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են...

14:25

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է...

14:12

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ...

14:04

Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա

Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը...

13:56

Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան

Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն...

13:48

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի...

13:22

Հ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ Աշոտյան (Տեսանյութ)

Հ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ Աշոտյան...

13:03

Արտաշատի խճուղին Մ-2-ին և Հ-8, Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով

Արտաշատի խճուղին Մ-2-ին և Հ-8, Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման...

11:23

Քննարկվել են գերբանականության զարգացման հնարավորությունները և այդ ոլորտում Հայաստանի ներուժը

Քննարկվել են գերբանականության զարգացման հնարավորությունները և այդ ոլորտում Հայաստանի...

11:09

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը...

09:55

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02