Սեպտեմբերի 2-ին երկրի ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրվել է Արցախի անկախությանը նվիրված հանրահավաք, ինչը ողջ ընդդիմության միասնականության վկայությունն է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մենք հասկանում ենք, որ 2021-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքները, քայլերթերը, հանրային այլ միջոցառումները որոշակի առումով հիասթափեցրել են մարդկանց, քանի որ բաղձալի արդյունքի` իշխանափոխության չեն հանգեցրել: Շատ հնարավոր է, որ սա անխուսափելի ընթացք էր, որով պիտի անցներ երկիրը: Արցախում ստեղծված օրհասական ծանր վիճակը, դրա նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած կրավորական պահվածքը մեզ բոլորիս պարտադրում է մի կողմ թողնել ընդդիմադիրներից ու պայքարի ձախողումներից ունեցած հիասթափությունը, հուսահատությունը և կրկին դուրս գալ հրապարակ` այս անգամ շատ ավելի կազմակերպված ու համախմբված: Սա կարող ենք համարել մեկնարկային նո՛ր փուլի սկիզբ, նո՛ր հարթակի ձևավորում: Մեր գործընկերներին, համախոհներին կոչ ենք անում մասնակցել Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին հրավիրված հանրահավաքին»:
21:47
20:28
20:03
19:45
19:28
19:03
11:55
11:36
11:18
11:03
10:47
10:35
10:14
09:56
09:43
09:35
09:02
15:45
15:31
15:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44