Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացոցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր պետություններին, կազմակերպություններին, անհատ գործիչներին, ովքեր առանց ծամծմելու հստակ գնահատական են տվել ֆաշիստական Ադրբեջանի գործունեությանը և ձեռք մեկնել Արցախին։
«Դատապարտում ենք բոլոր այն պետությունների, կազակերպությունների կեցվածքը, երկակի ստանդարտները, իրենց հռչակած նպատակներից հրաժարվելը»,- ասաց նա ու շեշտեց, որ հատուկ ուզում է անդրադառնալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
«Ասում է՝ եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը՝ վկայակոչելով նաև Ադրբեջանի երեկվա էսկալյացիան կամ ագրեսիան։ Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք։ Մենք ստանալու բան ունենք, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, մեր հայրենիքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և գտնվում է շրջափակման մեջ, հետևաբար հայ ժողովուրդն այլևս զիջելու տեղ չունի։ Դու և քո խամաճիկ Նիկոլն այլևս չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել։
Բոլոր միջնորդր երկրները, միջազգային կազմակերպությունները պետք է հստակ իմանան՝ այն անձը, ում հետ այսօր բանացում են, ով խոսում է Հայաստանի անունից, նա հայ ժողովրդին չի ներկայացնում, նրա հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։
Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմ իրավունք չունի Հայաստանի ներպետական օրենդրությամբ, Սահմանադրությամբ, անախության հռչակագրով, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայաստանը հայկական իշխանություն չունի, հետևաբար անիմաստ է որևէ պահանջով դիմել Հայաստանի իշխանությանը։
«Մեզ համար ակնհայտ է, որ այսօր Բերձորի ճանապարհը փակողներից մեկը նաև Նիկոլ Փաշինյանն է իր Պրագայի ու Բրյուսելի հայտարարությամբ։ Պահանջել հրաժարվել իր այդ հայտարարությունից, դա բնական իրավունք է, բայց դավաճաններից ունենալ ակնկալիք, անհույս է, հետևաբար Հայաստանի օրվա իշխանությանը պետք է ուղարկենք գրողի ծոցը իր բոլոր պայմանավովածություններով հանդերձ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02