Գեղարքունիքի մարզի Կախակն և Ազատ սահմանամերձ գյուղերի ավելի քան 85 ընտանիքի փոխանցվել է 3 տոննա մարդասիրական օգնություն։ Նախաձեռնությունն իրականացվել է ռուսական կողմից՝ ի դեմս Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աջակցությամբ և Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Օգնությունը գյուղերին են հասցրել Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցները։
«Սա Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նման առաջին նախաձեռնությունը չէ։ Հունիսին եղանք նաև Կուտական և Տրետուք գյուղերում, որտեղ երեխաներին նվիրեցինք դպրոցական պարագաներ, դիդակտիկ նյութեր և հագուստ, իսկ Կուտականի դպրոցին նվիրեցինք կահույք և համակարգիչներ ինֆորմատիկայի դասարանի համար: Այսօր բերել ենք մարդասիրական օգնություն բնակիչների և նվերներ բոլոր երեխաների համար։ Մեր երկրներին կապում է բարեկամության և դաշնակցության դարավոր պատմությունը և այս նախաձեռնությամբ մենք ցույց ենք տալիս, որ Ռուսաստանը կանգնած է եղբայրական հայ ժողովրդի կողքին», -նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Բարձր ենք գնահատում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի համագործակցության արդյունքները և հույս ունենք, որ մեր փոխգործակցությունը կլինի շարունակական», - ասել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
Բացի անհրաժեշտ մթերքով մարդասիրական օգնությունից, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հագուստ և կոշիկ նվիրեց Կախակնի և Ազատի շուրջ 80 երեխաների:
«Ուրախ ենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի շնորհիվ մեր երեխաները ստացան սպորտային հագուստ և կոշիկներ, որոնց շնորհիվ կարող են հաճախել ֆիզկուլտուրայի դասերին։ Նվերները երեխաներին շատ ուրախացրեց»,- նշել է Կախակնի հիմնական դպրոցի տնօրեն Արտաշ Խլոյանը։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44