Լատվիայի քաղաքացի Կ.Ս.-ն, ներգրավված լինելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենքի մատակարարումների գործընթացում, 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում շրջանառել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 170 մլն 600 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կ.Ս.-ն, վերոնշյալ ժամանակահատվածում, զբաղվելով զենքի ապօրինի առևտրով, իր գործունեությունից ստացված անօրինական եկամուտները շրջանառել է օֆշորային գոտիներում երրորդ անձանց անվամբ գրանցված, սակայն փաստացի իրեն պատկանող 4 ընկերությունների միջոցով:
Մասնավորապես` Կ.Ս.-ն, գիտակցելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենք մատակարարելու գործարքի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագում ունենալու հանգամանքը, բանկում Օ.Պ.-ի միջոցով բացված, փաստացի իրեն պատկանող ընկերության հաշվեհամարներին է պահել այդ գումարները, իսկ 2014 թվականի մայիսից մինչև 2016 թվականի մայիսը տնօրինել, օգտագործել է դրանք, կատարել փոխակերպումներ և փոխանցումներ: Կ.Ս.-ն գումարները փոխանցել է թե΄ երրորդ անձանց, թե΄ փաստացի իրեն պատկանող ընկերությունների հաշվեհամարներին:
Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Կ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ Կ.Ս.-ն իրականացրել է ապօրինի զենք մատակարարելու գործարքի արդյունքում ստացված, հանցավոր ծագում ունեցող 3 մլրդ 117 մլն 268 հազար 449 դրամին համարժեք 5 մլն 294 հազար 118 եվրո և 450 հազար 324,02 ԱՄՆ դոլարի փողերի լվացում:
Կ.Ս.-ին պատկանող ընկերության հաշվեհամարին առկա՝ 6 մլն 578 հազար 224,97 ԱՄՆ դոլարն արգելադրվել է»,- հայտնում են դատախազությունից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44