Ազգային ժողովում, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիի վարձի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի երկրորդ և վերջնական ընթերցման ժամանակ, հանձնաժողովը հաստատել է օրենքի նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, որը ներկայացնում էր նախագիծը, պատասխանել է այն հարցին, թե արդյոք նախագիծը ընդունելուց հետո ֆինանսական ծախսերը ավելանալու են։
«Կայանատեղի վճարների մասով, առավելագույն սակագները օրենքով ֆիքսված են, այսինքն այդ սակագների շրջանակում դա պետք է ներկայացվի»,- պատասխանել է նա:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականցման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ արձագանքման հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավորինս դյուրին տարբերակով կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոակայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանումն ըստ գոտիականության` ընդհանուր ավտոկայանատեղիների և ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ:
«Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոկայանատեղերի կազմակերպման ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող փոփոխություններով, որոնք կապահովեն տարբերակված գույնի գետնանշումների իրականացումը` հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակման համար, համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության սահմանելու համար, ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ տեղական վճարի վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության սահմանելու համար»,- նշված է հիմնավորման մեջ:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02