Եվրամիությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակումներին և «Ղարաբաղի հայերի» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն) վրա ազդող մարդասիրական և անվտանգության լուրջ հետևանքներին։ Այս մասին ասվում է ԵԽ-ում ԵՄ պատվիրակության հայտարարությունում:
ԵՄ-ն հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների: Դրա հետևանքով դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար:
ԵՄ-ն կրկնել է հուլիսի 26-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարի կողմից արված կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը և երաշխավորելու, որ ճգնաժամն ավելի չսրվի:
«ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել Աղդամ (Անկա) քաղաքով։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և Միջազգային դատարանի հրամանին:
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը իրենց միջազգային սահմանի երկայնքով, որտեղ գրեթե ամեն օր արձանագրվում են կրակոցների դեպքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և վերսկսել երկխոսությունը։
Տեղում տիրող իրավիճակին հետևելու և զեկուցելու նպատակով Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմից։ Առաքելության նպատակն է նպաստել հակամարտությունների կարգավորմանը և վստահության ձևավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
ԵՄ-ն կրկնում է զսպվածության և երկխոսության իր կոչերը՝ ուղղված բոլոր կողմերին: Շարունակական ջանքեր են անհրաժեշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության արագ հաստատումը կարևոր է, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև «Ղարաբաղի հայերի» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն) իրավունքների և անվտանգության և այլ հարցերի առնչությամբ», -ասված է հայտարարությունում:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44