Մարալիկի թիվ 1 դպրոցում Ֆրանսիայից եկած հայ բժիշկները 2 շաբաթ աշխատել և հետազոտել են 300-ից ավելի երեխաների՝ ըստ անհրաժեշտության վերջիններիս տրամադրելով ակնոցներ։
Բարեգործական ծրագիրը, որը միավորում է ֆրանսահայ բժիշկներին, կոչվում է «Ակնոցներ Հայաստանի համար»։
Երեխաների հետազոտությունն անցնում է 3 փուլով. համակարգչային ախտորոշմանը հաջորդում է տեսողության ավելի մանրակրկիտ ստուգումը, իսկ վերջին փուլում արդեն ակնոցի ընտրությունն է։ Ֆրանսիայից բերվել են մեծ թվով օպտիկական ոսպնյակներ ու շրջանակների մեծ տեսականի, որպեսզի փոքրիկները կարողանան ընտրել այն մեկը, որը կկրեն ավելի հաճույքով։
Ֆրանսահայ բժիշկներին ներկայացնող UMAF կազմակերպության գործընկերը Ակբա բանկն է, որի հետ համագործակցությունը 7 տարվա պատմություն ունի։ Յուրաքանչյուր տարի ֆրանսահայ բժիշկները բանկի աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում երեխաների համար իրականացնում են ակնաբուժական ավճար ծրագիր:
«Աստիգմատիզմը շատ կա Հայաստանում, լավ է, որ աստիգմատիզմը կանուխեն դարմանեն։ Հայաստանում կա կարճատեսություն ու աստիգմատիզմ»,- նշում է Ֆրանսիայի բժիշկների միության անդամ, ծրագրի համահիմնադիր Լևոն Արթինյանը։
«Միշտ գյուղերի մեջ գացել ենք, երբեք Երևանի մեջ, որովհետև Երևան մեծ քաղաք է, մայրաքաղաք է, ամեն ինչ կա այնտեղ։ Գյուղերի մեջ շատ ավելի դժվար է ընտանիքներու համար։ Ադոր համար ընտրած ենք միշտ գյուղեր գնալ, միշտ փորձած ենք տարբեր գյուղեր, տարբեր մարզեր երթալ, որպեսզի բոլոր երեխաները ակնոցը ստանան։ Ակբա բանկը մեզի համար շատ կարևոր հաստատություն է, որովհետև մեծ օգնություն մեզ կբերե իբրև սպոնսոր։ Շատ մեծ օգնություն է, առանց Ակբա բանկի օգնության չպիտի կարողանայինք այս ձևով աշխատիլ և այդքան երեխաներ տեսնել»,- նշել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, ծրագրի համահիմնադիր Պետրոս Օհանյանը։
Ծրագրի առաջին փուլով ֆրանսահայ բժիշկները պատրաստել էին գյուղերի դպրոցների բուժքույրերին, որ կարողանան նախնական ընտրել այն երեխաներին, որոնք տեսողության խնդիր ունեն։ Աշխատել էին 30-ից ավելի բուժքույրերի հետ, որ անհրաժեշտ ստուգումներն իրականացնեն։ Արդեն ընտրված երեխաներին աշխարհն ավելի պարզ ու ճշգրիտ օգնում են տեսնել Ֆրանսիայից հայրենիք եկած բժիշկները։
Այս տարի ծրագրի շահառու են դարձել նաև 500-ից ավելի տարեցներ, որոնց ևս տրամադրվել են ակնոցներ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02