Կառավարությունը որոշում ընդունեց, որով հնարավոր կլինի լուծել 2023 թվականի խաղողի բերքի ավելցուկային քանակի մթերման խնդիրը։ Կմեղմվեն ՀՀ դրամի արժևորման հետևանքով գինեգործական կազմակերպությունների պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը, խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, արձագանքելու պահանջարկի փոփոխվող պայմաններին, դիմակայելու արտաքին մարտահրավերներին և շարունակելու բնականոն գործունեությունը։ Կոնյակի սպիրտի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի «Հայ–Ալմաստ» ՓԲԸ-ին տրամադրել 2․0 մլրդ դրամ բյուջետային վարկ (հաշվարկի համար հիմք է ընդունվել 2023թ․ վեց ամիսներին արտահանված կոնյակի սպիրտի 4,88 ԱՄՆ դոլար միջին մաքսային արժեքը և հետագա պահպանման և փորձաքննությունների ծախսերի գնահատականը), որը վերադարձելի գումար է, իսկ 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ և 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը գնահատվում է շուրջ 2․0 մլրդ դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է՝ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման հետ կապված մեծ պրոբլեմներ կան։ «Հարցերը պետք է կարողանանք լուծել, ուղղակի փող տալով չենք կարող հարց լուծել»,- ասաց նա։ Ըստ վարչապետի՝ զրոյական ՕԳԳ-ով գործողություն են անում։ «Ի՞նչ նոր գիտելքի ենք տալիս, ի՞նչ նոր մոտիվացիա ենք տալիս, ի՞նչ նոր արժեք ենք բերում երկրին...էլի ընկնում ենք նույն շրջափուլերի մեջ, սա խնդիր է»,- ասաց նա։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02