Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։
«Վերջերս մենք արձանագրեցինք Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում ու քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում ու Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև մի շարք եռակողմ համաձայնագրերի իրագործելիության մասին 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին որոշակի կասկածների ի հայտ գալը»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է «մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ. Հակոբյանի մարդասիրական օգնություն Կիևի նացիստական ռեժիմին, և ԱՄՆ-ի մասնակցությամբ հայկական տարածքում զորավարժությունների անցկացում»։
Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրան կոշտ հայտարարություն է արվել։
Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որը վկայում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին»՝ ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն ընդհանուրն առմամբ:
Առանձին մտահոգություններ են հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ։
«Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլնի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանն ու դրան հաջորդող, կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»,- ասված է հայտարարության մեջ։
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02