Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- նշում են ՀԹԳՄ-ից։ Ընդամենը հաշված օրեր անց նա կդառնար 68 տարեկան: Սամվել Սարգսյանը ծնվել է 1955թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում: 1976-88թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1990-ականներին շուրջ 8 տարի` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում՝ Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո), Ա.Դյումայի «Քին» (Քին), Ռ.Քիփլինգի «Մաուգլի» (Մաուգլի), Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն: Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Մարիամ» (2005թ.), «Հարսնացուն կրկեսից» (2011թ.) և այլ ֆիլմերում: 2008-11թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ խաղացել է «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.) հեռուստասերիալներում: 2005-08թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ բեմադրել է ներկայացումներ հայ հանդիսատեսի համար: Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն է: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
11:55
11:36
11:18
11:03
10:47
10:35
10:14
09:56
09:43
09:35
09:02
15:45
15:31
15:15
14:59
14:36
14:32
14:06
13:55
13:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44