Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գրությամբ ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել, որ ուսումնական առարկաների թեմատիկ պլանները՝ էլեկտրոնային տարբերակով, լրացվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. սեպտեմբերի 8-ի 28-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման կարգի»։
Նախարարությունից հայտնում են, որ նույն գրությունը ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:
Շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Թեմատիկ պլանները, համաձայն վերոգրյալ կարգի 11-րդ կետի, ներբեռնվում են էլեկտրոնային մատյան՝ Word կամ PDF ձևաչափով։
Համակարգը հնարավորություն է տալիս թեմատիկ պլանները գրանցել էլեկտրոնային մատյանում՝ ըստ թեմաների և դասերի, և ամենօրյա լրացման ժամանակ ընտրել համապատասխան ցանկից: Այս ձևով լրացնելու դեպքում, որպես ոչ պարտադիր լրացման դաշտ, առկա են նաև թեմայի նպատակները և վերջնարդյունքները: Ուսուցիչները կարող են ընտրել էլեկտրոնային մատյանի լրացման իրենց համար ավելի նախընտրելի տարբերակը:
«Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում փոփոխվել են դասագրքերը, որոնք սեպտեմբեր ամսվա ընթացքում փուլային ձևով բաշխվում են դպրոցներում:
Նշված դասարաններում բոլոր այն առարկաների ուսուցումը, որոնց համար չկան երաշխավորված դասագրքեր, անհրաժեշտ է կազմակերպել նախկին դասագրքերով և տրամադրված ուսումնական նյութերով։
Այն առարկաների ուսուցումը, որոնք առաջին անգամ են դասավանդվում տվյալ դասարանում, անհրաժեշտ է կազմակերպել առարկայական ծրագրերի և ուսումնական նյութերի հիման վրա»:
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Պաշարների շտեմարանում» տեղադրված են առարկայական ծրագրերը և ուսումնական նյութերը: Դրանք հասանելի են նաև էլեկտրոնային մատյանում։
Հիշեցնենք, որ նոր կարգավորումները դժգոհությունների առիթ են տվել ուսուցիչների շրջանում։ Երեկ մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա էին իրականացնում նախարարության շենքի դիմաց։
11:55
11:36
11:18
11:03
10:47
10:35
10:14
09:56
09:43
09:35
09:02
15:45
15:31
15:15
14:59
14:36
14:32
14:06
13:55
13:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44