Իրադրությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված: Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշելով, որ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ:
Հիշեցնելով, որ Լաչինի միջանցքի մոտ Հայաստանից և ֆրանսիայից տարվող հումանիտար բեռը դեռ չի հասցվել Արցախ ՝ Փաշինյանն ասաց, որ բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ հատված գտնվում է մերձակա հատվածում:
Փաշինյանը հայտնեց, որ միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու ուղղությամբ և ձեռնարկվում են բոլոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռը Արցախ հասցնելու և հետագա մատակարարումն ապահովելու համար:
«Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ-ի ներկայացուցիչները: Պետք է հուսալ, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,-ասաց Փաշինյանը:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:19 05.08.25
13:53 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03