«Իրավունք» թերթը գրում է. «ԲՀԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ չի բացառում, որ նորից կվերադառնա քաղաքականություն, կբացի պատմության այդ էջը: «Իրավունքը» ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից հետաքրքրվեց՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում նորից կանդամակցե՞ն ԲՀԿ-ին:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից ու քաղաքական դաշտից 2015-ին՝ իշխանության պահանջով: Նրա հեռանալուց հետո ԲՀԿ-ն լքեցին գործարարներից շատերը:
Նախկին ԲՀԿ-ական, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ցանկություն չունի անդամագրվելու ոչ մի կուսակցության:
ԲՀԿ-ից դուրս եկած Բազմասեր Առաքելյանը էլ հրաժարվեց պատասխանել քաղաքական եւ «պրովոկացիոն» հարցերի:
Արագած Ախոյանն էլ ասաց, որ Ծառուկյանն է իր համար փակել քաղաքական էջը, նա էլ կբացի: «Կլինեմ ԲՀԿ-ում, թե ոչ, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Հիմա դրա մասին չեմ մտածել»,-ասաց Ախոյանը:
Քաղաքական ո՞ր թեւում կգործի Գագիկ Ծառուկյանը: Հարցին ի պատասխան՝ Ախոյանն ասաց. «Կարծում եմ՝ կենտրոնամետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44