Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվել են մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Ռուսական խաղաղապահների զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանական կողմի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին։ Նշված պայմանավորվածությունների իրականացումը կկատարվի ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համակարգմամբ»,- ասել են գերատեսչությունում։
Նշվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում սրացման պայմաններում շարունակում է կատարել իր գործառույթները։
«Ցուցաբերվում է հնարավոր ամեն տեսակի օգնություն Լեռնային Ղարանաղի խաղաղ բնակչությանը։ Ներկայում խաղաղապահների բազային ճամբարում, որտեղ գտնվում է նաեւ բժշկական ջոկատը, գտնվում է 2 261 քաղաքացիական անձ, նրանցից 1 049-ը՝ երեխա։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը սերտ կապի մեջ է ադրբեջանական եւ հայկական կողմերի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։
Քննարկվում է արյունահեղության անթույլատրելիության, խաղաղ բնակչության հանդեպ հումանիտար իրավունքի նորմերի պահպանման, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովման հարցը»։
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02