Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ «չհասկացողների» համար պարզաբանելով Մեդվեդեւի երեկվա գրառումը:
«Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը եղել և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը»,-ասել է նա:
Նախօրեին, Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին, Մեդվեդևը գրառում էր կատարել «եղբայրական երկրի գործընկերոջ» մասին. նա, ըստ Մեդվեդեւի, փորձել է պատերազմում իր անշնորհք պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, հրաժարվել իր երկրի տարածքի մի մասից և սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ՝ կնոջը «բլիթներով» ուղարկելով Մոսկվայի թշնամիների մոտ։ «Գուշակիր, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում», հռետորական հարց էր ուղղել Մեդվեդևը՝ չճշգրտելով երկիրը և չնշելով նրա առաջնորդի անունը։
«Ես խոսել եմ Դմիտրի Անատոլևիչի հետ։ Եթե որեւէ մեկը չի հասկանում, ապա Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի՝ որպես պետություն, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Այդպես պատվիրեց Տերը։ Իսկ հայ ժողովրդի բոլոր դավաճանները իրենց արտերկրյա հովանավորների հետ միասին կուղարկվեն դժոխք»,- ասել է Օլեգ Օսիպովը։
15:28
15:05
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47