«Անկախության համար պայքարողը հենց այնպես 41 քառակուսի կմ կտա՞ թուրքին, անկախության համար պայքարողն առանց դելիմիտացիայի Գորիս-Կապան 21-րդ կմ թույլ կտա ադրբեջանական մաքսատուն դրվի՞, անկախության համար պայքարողը կասի՞՝ Թուրքիայից դրական ազդակ ենք ստանում, անկախության համար պայքարողը կգնա՞ էրդողանի երդմնակալությանը, որի բայրաքթարերը մեր 5000 երեխաների սպանել է։ Ի՞նչ անկախություն»,- Հանրապետության հրապարակում լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Փաշինյանի այսօրվա ուղերձի մասին։
Նա նշեց, որ եթե Նիկոլը մնա, կարող է հենց այս հրապարակում Աթաթուրքի արձանը կանգնեցվի. «Նիկոլը Հայաստանը տանում է դեպի թրքացում։
Կամ կլինի Հայաստանի Հանրապետություն, կամ թուրքական վիլայեթ, լուրջ վտանգ կա, որ Հայաստանը դառնա ծայրագավառ, բայց Թուրքիայի ծայրագավառ։ Խիստ կասկածներ ունեմ, որ ինչպես պայմանավորված պատերազմով Արցախը տվեց, այդպես էլ պայմանավորված պատերազմով միջանցք է տալու։ Ինչու մի հատ էրդողանի մասին չի խոսում։ Հայաստանի սպառնալիքն ո՞վ է՝ Արևմուտքը, թե՞ ՌԴ-ն։ Ոչ մեկը։ Հայաստանի սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն է, մի թթու խոսք թուրքերից խոսո՞ւմ է։
Կարճ կոնկրետ՝ սա սպասարկում է Թուրքիայի պետական շահերը, իր նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ։
Անկախության մսխողը Նիկոլ Փաշինյանն է»։
Շարմազանովը հույս հայտնեց, որ հոկտեմբերի 5-ին Փաշինյան-Ալիև հանդիպում չի կայանա, մինչ այդ հայը կարթնանա ու կվռնդի այս իշխանությանը։
«Այս իշխանությունն առավոտը ռուսի կոշիկն է պաչել, իրիկունը՝ թուրքի, մեջտեղն էլ Արևմուտքի, հիմա սրանք էլ խոսում են ինքն ինքնիշխանությունի՞ց»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
23:36
23:18
22:51
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13