ARM | RUS |

Բռնի տեղահանված արցախցիները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ

02.10.23 | 15:23

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը:

Քննարկումներն ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Իհարկե հասկանալի է, որ այս ճգնաժամային պայմաններում ամեն ինչ չէ, որ եղել է անթերի, բնականաբար, եղած կլինեն նաև որոշակի թերություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ և՛ հանրային արձագանքը, և՛ մեր դիտարկումները, և՛ այն փաստը, որ ըստ էության, ծայրահեղ ճգնաժամային իրավիճակ մենք չունենք որևէ տեղ, դրա ամենակարևոր աջակցությունն էր, ճգնաժամային իրավիճակ՝ հումանիտար առումով, բայց այն, ինչն ինքնին արդեն ճգնաժամ է, դրանից դուրս մենք ավելի սրված իրավիճակ չունենք»:

Անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցից ամենաառաջնային որոշումը վերաբերում է բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին առաջին անհրաժեշտ կարիքների համար դրամական աջակցություն ցուցաբերելուն:

«Տեղյակ եք, որ կայացվել է որոշում և հայտարարվել, որ Լեռնային Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված, խոսքը վերաբերվում է և՛ երեխաներին, և մեծահասակներին, ամեն անձի հաշվով կտրվի 100 000 միանվագ դրամական աջակցություն: Մենք խնդիր ունենք այդ աջակցությունը հնարավորինս արագ հասցնել մեր քույրերին և եղբայրներին: Այս հարցում նաև նրանց աջակցության կարիքն ունենք, և ուզում եմ խնդրել, որ բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրներն այս պահից սկսած, նրանք, ովքեր չունեն բանկային, քարտային հաշիվներ, մոտենան իրենց ամենամոտ, ամենահարմար բանկ և այնտեղ բացեն քարտային հաշիվ՝ հետագայում նաև բանկային քարտ ստանալու համար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ, իհարկե, բանկային քարտ ստանալը կարող է որոշակի ժամանակ տևել, բայց հաշիվները կբացվեն արագ, և Կառավարությունը 100 հազարական դրամները միանվագ կփոխանցի այդ հաշիվներին, և մարդիկ արդեն իրենց անձնագրերով հասանելիություն կունենան դրանց:

Իսկ նրանք, ովքեր բանկային քարտեր ունեն՝ Կառավարությունը միանգամից առաջիկա շաբաթվա ընթացքում այդ գումարները կփոխանցի հաշիվներին և քարտերին:

«Իհարկե գիտենք, որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր փաստաթղթեր չունեն: Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան տեղեկանք վերցնեն Միասնական սոցիալական ծառայությունից, և այդ տեղեկանքի միջոցով արդեն հնարավոր կլինի բանկային, քարտային հաշիվ ունենալ, կամ այլ եղանակով գումարները հասանելի կլինեն բռնի տեղահանված մեր քույրերին, եղբայրներին և երեխաներին: Երեխաների պարագայում, իհարկե, նրանց տվյալները կամրակցվեն նրանց մայրիկների անուններին և մայրիկները երեխաների գումարները իրենց հաշիվներին նույնպես կստանան:

Հաջորդ որոշումը, որ մենք կայացրել ենք, վերաբերում է կեցության, բնակարանային ծախսերին աջակցությանը: Մենք որոշում ենք կայացրել, որ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 000 դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն: Շատ կարևոր է, որ նաև այս ծրագրից օգտվելու համար բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս արագ մոտենան բանկ և հաշիվները բացեն, որպեսզի մենք արդեն համապատասխան արագությամբ կարողանանք այդ գումարները փոխանցել:

Բայց նաև մինչև գումարների փոխանցումը, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ օրինակ, 5 հոգանոց ընտանիքի պարագայում՝ հոկտեմբերին նրանք կունենան պետության, Կառավարության կողմից 750 000 դրամի աջակցություն: Նաև կարծում եմ, որ այս գումարի, բյուջեի հաշվառումով նրանք կարող են նաև որոշակի գործողություններ ծավալել: Մասնավորապես, ովքեր գտնվում են ժամանակավոր կացարաններում, շատ լավ կլինի, որպեսզի արդեն սկսեն վարձով բնակարանների կամ բնակելի տարածքների վարձակալության փնտրտուքը: Իհարկե, նաև հանձնարարված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարաններն աջակցեն նրանց այդ հարցում: Շատ կարևոր է, որ մեր բազմաթիվ կամավորները կարողանան այնպես անել, որպեսզի պոտենցիալ վարձակալները և վարձով բնակելի տարածքներ տրամադրողներն իրար հանդիպեն և պայմանավորվածություններ ձեռք բերեն»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատանքի ապահովման խնդրի լուծումը: «Մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում, որ օրինակ, հանրակրթության ոլորտի մասնագետները ներգրավվեն, աշխատանքի ընդունվեն հանրակրթության ոլորտում, դպրոցներում, առողջապահության ոլորտի աշխատողներն աշխատանքի ընդունվեն առողջապահության ոլորտում: Նաև շատ կարևոր է, որ նախարարությունները թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունն ակտիվ տարածեն:

Իհարկե, աշխատանքի ընդունվելու որոշակի ընթացակարգեր կան, մրցույթներ և այլն, այդ ընթացակարգերը չեն զրոյացվի, բայց մյուս կողմից էլ մենք հնարավորինս կպարզեցնենք, որպեսզի գործող մանկավարժները հեշտացված ընթացակարգերով հնարավորություն ունենան աշխատանքի ընդունվել, նաև առողջապահության ոլորտի մասնագետներին է վերաբերվում, այլ ոլորտներին նույնպես: Դրա հետ կապված տրված են համապատասխան հանձնարարականներ»,- ասել է նա։

Այսօրվա խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև պետական կապիտալ ներդրումների իրականացմամբ զբաղվող կապալառու ընկերություններում առկա թափուր աշխատատեղերում ԼՂ մեր հայրենակիցներին ներգրավվելու հարցը:

«Կապ կհաստատենք և կհավաքագրենք թափուր աշխատատեղերի վերաբերյալ նրանց պահանջարկը, նաև հումանիտար կենտրոնի եթերների ընթացքում հնարավորինս մատչելի այդ տեղեկատվությունը կտարածենք: Սա կարևոր պահ է, որովհետև եթե օրինակ, լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որևէ քաղաքացի տեսնում է, որ ենթադրենք Շիրակի մարզի որևէ բնակավայրում ուսուցչի թափուր աշխատանք կա, և ինքը կարող է այդ տեղում աշխատանքի ընդունվել, այս տեղեկատվությունը հնարավորինս շուտ պետք է նրան հասցնել, որովհետև նա արդեն պիտի պլանավորի, որ այդ բնակավայրում բնակելի տարածք կամ բնակարան վարձակալի և այլն, և այդպես շարունակ:

Ամեն ինչ պետք է անենք, որ այդ 750 հազար, կամ 10 հոգանոց ընտանիքի պարագայում 1.5 մլն դրամը, օգնենք նաև, որ մարդն էֆեկտիվ ծախսի, որովհետև խնդիրը միայն գումար ունենալը չէ, խնդիր է նաև այդ գումարն այնպես ծախսել, որ էֆեկտիվ լինի: Մասնավորապես, եթե մարդը պիտի տեղավորվի Շիրակի մարզի իքս գյուղում և այս պահին գտնվում է, օրինակ, Կոտայքի մարզի որևէ բնակավայրում, այս գումարները ծախսելիս էլ պետք է պլանավորի: Դրա համար, կարծում եմ, հումանիտար կենտրոնը, նրա հանրային կոմունիկացիան այս հարցերում շատ ակտիվ պետք է աշխատի, որպեսզի մարդկանց կարողանանք այս հարցում հնարավորինս աջակցել:

Էլ չեմ ասում, որ այդտեղ այլ հարցեր են առաջ գալիս՝ երեխայի դպրոցի խնդիրն է, այդ պարագայում ավելի խելամիտ կլինի երեխային միանգամից ընդունել այն բնակավայրի դպրոցը, որտեղ առաջիկա առնվազն 6 ամիսը պետք է բնակվեն, որպեսզի երեխաները կրկնակի սթրեսի չենթարկվեն։ Իհարկե ուսանողների խնդիրը նույն կերպ պետք է լուծվի, որպեսզի նրանք ինտեգրվեն մեր բուհական համակարգին, այսինքն նրանց կրթության գործընթացը չընդհատվի։ Նաև պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կրթության գործընթացում հնարավորինս աջակցություն ցուցաբերենք, խթանենք բարձր առաջադիմությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ կարևոր և սուր խնդիրը, նրա խոսքով, վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով թոշակառուներին. «Լավ լուրն այն է, որ նրանք մեծ մասամբ ունեն բանկային քարտեր և մենք նրանց աջակցություն ցուցաբերելիս հասանելիության հարցում մեծ դժվարություններ չենք ունենա։ Ֆինանսական առումով մեր մոտեցումն այն է, որ նրանք իրենց կենսաթոշակները շարունակեն ստանալ Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ, սակայն, մենք զուտ իրավական խնդիր ունենք, կախված նրանց բռնի տեղահանվածի և փախստական լինելու կարգավիճակի հետ։ Մեր մոտեցումն այն է, որ գումարները կփոխանցենք և այդ գումարների հարցը հնարավորինս շուտ կլուծենք։ Եթե մինչ այդ իրավական հարցերում արդեն վերջնական լուծումներ ունենանք, շատ լավ, եթե չենք ունենա վերջնական լուծումներ, մարդու սոցիալական նվազագույն կարիքները կապահովենք, իրավական խնդիրները հընթացս կլուծենք, առանց այդ ընթացքում մեր հայրենակիցներին զրկելու որևէ աջակցության հասանելիությունից։

Ամփոփելով ասեմ, որ այսօր ամենակարևոր խնդիրը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ։ Կենտրոնական բանկն արդեն քննարկել է բանկերի հետ, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար և հնարավորինս արագ։ Իհարկե նաև պետք է հետևենք իրադրությանը, եթե որևէ տեղ կտեսնենք, որ հերթեր են գոյանում, նաև մեր կամավորներին պետք է ուղղորդենք, որպեսզի նրանք հերթերը կառավարեն և մարդկանց օգնեն, որ ավելի լավ միջավայրում այդ գործողություններն իրականացնելու հնարավորություն ունենան և բանկերի բնականոն աշխատանքը որևէ կերպ չխաթարվի»։


Սպասվում է անձրև ու ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում

Սպասվում է անձրև ու ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում

17:53

Քննչական կոմիտեն տվյալներ է հրապարակել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ

Քննչական կոմիտեն տվյալներ է հրապարակել անչափահասների կողմից կատարված հանցագործությունների...

17:36

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են...

17:18

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության հիմք չեն, այլ հայկական կորուստների լեգիտիմացում. Օսկանյան

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության հիմք չեն, այլ հայկական կորուստների լեգիտիմացում....

17:03

Վաղը դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը

Վաղը դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր...

16:46

Դատավորի օգնականը պահանջել է 350.000 դրամ. քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել է

Դատավորի օգնականը պահանջել է 350.000 դրամ. քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել...

16:23

ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. Hetq.am

ՀՖՖ-ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում....

16:09

Հարցված քաղաքացիների շուրջ 47%-ը բացասաբար է գնահատել Վաշինգտոնյան համատեղ հռչակագիրը

Հարցված քաղաքացիների շուրջ 47%-ը բացասաբար է գնահատել Վաշինգտոնյան համատեղ...

14:15

Հարցվածների 71,5 տոկոսը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ

Հարցվածների 71,5 տոկոսը Սամվել Կարապետյանին համարում է...

14:04

Աննա Վարդապետյանը մեկնել է Սինգապուր՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովին

Աննա Վարդապետյանը մեկնել է Սինգապուր՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի...

13:27

Լուսանկարում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի...

13:08

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

12:48

Ստի ոտքը իրոք շատ կարճ է. ՔՊ-ական Արսեն Թորոսյան

Ստի ոտքը իրոք շատ կարճ է. ՔՊ-ական Արսեն Թորոսյան

12:24

Արմավիրի մարզում «ՎԱԶ 21014»-ը Լեռնագոգ գյուղի կամրջից՝ մի քանի մետր բարձրությունից, ընկել և կողաշրջվել է

Արմավիրի մարզում «ՎԱԶ 21014»-ը Լեռնագոգ գյուղի կամրջից՝ մի քանի մետր բարձրությունից, ընկել և...

12:08

Քննչական կոմիտեն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ. «Հետք»

Քննչական կոմիտեն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ....

11:45

Սարմեն Զարոբյան փողոցի ջրամատակարարումը կդադարեցվի

Սարմեն Զարոբյան փողոցի ջրամատակարարումը կդադարեցվի

11:22

Իշխանությունները սպառել են հանրային վստահությունը, ընտրությունները կարող են դառնալ պատմական փոփոխության սկիզբ. Վահե Հովհաննիսյան

Իշխանությունները սպառել են հանրային վստահությունը, ընտրությունները կարող են դառնալ պատմական...

10:38

Շինանյութի վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցրել է հարկեր․ վերականգնվել է 250 մլն դրամ

Շինանյութի վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցրել է հարկեր․ վերականգնվել է 250 մլն...

10:17

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ են...

10:02

Բանակի հաշվին խնայողություններ չեն արվելու. չկա պետություն, որ իր հարևանների հետ խաղաղություն է հաստատել, բայց իր բանակի վրա գումար չի ծախսում. Հրաչյա Սարգսյան

Բանակի հաշվին խնայողություններ չեն արվելու. չկա պետություն, որ իր հարևանների հետ խաղաղություն է...

00:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45