Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի պլաններ չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ոչ, 7-ին ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ։ Նախատեսված են աշխատանքային միջոցառումներ, մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։