«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երբ ադրբեջանական աղբյուրները նախօրեին տեղեկություններ տարածեցին, թե ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, դժվար էր արագ կողմնորոշվել կամ բնորոշել, թե դա ի՞նչ է. հեգնա՞նք, թե՞ ավելի ծանր մի բան: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան ՄԱԿ-ի առաքելության անդամները Աղդամով մեկնել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Շարունակությունն ավելի ձեռառնողական է. «ՄԱԿ-ի առաքելության նպատակն է՝ տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները»: Հարց է ծագում՝ այդ ո՞ր կամ ի՞նչ բնակչության մասին է խոսքը, ի՞նչ հումանիտար կարիքներ որոշելու մասին, երբ շատերի, այդ թվում՝ նույն ՄԱԿ-ի անգործության ու կրավորականության հետևանքով այժմ Արցախում արդեն բնակչություն չկա: Ընդհանրապես չկա: ՄԱԿ-ի առաքելության անդամներն, ի՞նչ է, ռուսական խաղաղապահների հե՞տ են զրուցելու, թե՞ ադրբեջանական ահաբեկիչների, մարդակերների ու հանցագործների: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2 հրատապ նիստ եղավ: Ու՝ ի՞նչ: Նիստերը հրատապ էին, իսկ այդպես էլ որոշում չկայացրած, հայտարարություն չընդունած ՄԱԿ-ի առաքելության տեղ հասնելը՝ անշտապ-անշտա՜պ: Բա մոտ 9 ամիս, երբ Ադրբեջանի իշխանությունը տոտալ բլոկադայի էր ենթարկել Արցախը՝ հումանիտար ծանր վիճակ ստեղծելով այնտեղ, ՄԱԿ-ը, Եվրամիությունը, «քաղաքակիրթ աշխարհն» ո՞ւր էին: Թե՞ դա «հումանիզմի» մշտական հատկանիշն է՝ թողնել, որ իրենց նավթամատակարարը խաղաղ բնակչությանը կոտորի, բռնագաղթի ենթարկի, էթնիկ զտում անի, նոր դրանից հետո պոստ ֆակտում գալ, մարդասեր, հումանիստ, մարդու իրավունքիստ ձևանալ: Մեկ այլ հաղորդագրություն այդքան ուշադրություն չգրավեց, բայց ոչ պակաս ցինիկ էր հնչում: Խոսքն այն տեղեկատվության մասին է, որ երբ Արցախում հազիվ մի քանի հարյուր մարդ էր մնացել, տեղեկություն տարածվեց, թե ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով 15 տոննա ալ յուր է փոխադրվել Արցախ: Ո՞ւմ համար: Հայաթափված ու լքված քաղաքների՞, անշնչացած շեների՞ համար, թե՞ դա խաղաղապահների ներքին կարիքների համար է: Եվ ո՞ւր էին նրանք, էլի, մի 9 ամիս շարունակ: Հին խոսքեր կան, որոնց բովանդակությունը, խրատը նախ հասկանալ է պետք. կուշտը սովածին մանր է բրդում, և՝ եղունգ ունես, գլուխդ քորիր: Դրանք հասկացողը ոտքը պինդ է պահում, «21- րդ դար, առաջվանը չի, մարդու իրավունքներ, միջազգային հանրություն» և նման այլ անհեթեթություններին հենվողը անհող ու անհենարան է մնում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:50 16.08.26
10:10 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02