«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստը վերջապես հոտեմբերի 3-ին կայացել է, սակայն գործով տուժող՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դատարան չի գնացել, ու նիստը կայացել է առանց տուժողի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական նիստը կողմերի համաձայնությամբ առանց տուժողի շարունակվել է, քանի որ ներկա է եղել նրա ներկայացուցիչը, սակայն այստեղ հարցը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերաբերմունքն է դատական համակարգի նկատմամբ։ Այսպես իրավաբան հանձնաժողովի նախագահն իր վերաբերմունքն արտահայտում է երրորդ իշխանության՝ իրավաբանության նկատմամբ: Դատական համակարգում դժգոհ են, թե իշխանական երեսփոխանը վեր է դասում իրեն եւ դատարան չի ներկայանում: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս գործով դատական նիստերը չէին կայանում, քանի որ պաշտպաններն առաջին նիստի օրը չէին ներկայացել դատարան՝ նշելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն: Արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն էր նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չէր կայացել: Նկատենք, որ չնայած դատապաշտպանները չէին ներկայանում, բայց մեղադրյալ պատգամավոր Մհեր Սահակյանը բոլոր նշանակված նիստերին անձամբ նրկայացել էր դատարան: Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 31-ին Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում վիճաբանել էր Վլադիմիր Վարդանյանի հետ, երբ նա պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել էր ՔՊ պատգամավորի ձախ հոնքին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02