Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է համատեղ կարծիք տասը երկրների, այդ թվում Հայաստանի, ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Կարծիքները հրապարակվել են հոկտեմբերի 7-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի 136-րդ լիագումար նիստի ընթացքում։ Նշվում է, որ այս տարվա հուլիսի 12-ի գրությամբ Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խնդրել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Ընտրական օրենսգրքում ու հարակից օրենսդրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ բարեփոխումների փաթեթով փոփոխություններ են առաջարկվում Ընտրական օրենսգրքում և 17 այլ իրավական ակտերում։ Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները փոխկապակցված են, շատ երկար են, դժվար իրագործելի։ Համատեղ կարծիքում միջազգային կառույցները նշում են, որ վերջին տարիներին Հայաստանն աչքի է ընկնում ընտրական օրենսդրության փոփոխությունների հաճախակիությամբ, ինչը կարող է ազդել հանրային վստահության վրա, շփոթեցնել ընտրողներին, կուսակցություններին և թեկնածուներին, դժվարացնել օրենքի կիրառումն իրավասու մարմինների կողմից, դա էլ իր հերթին կարող է հանգեցնել սխալների, որպես հետևանք, անվստահության ընտրված մարմինների նկատմամբ։ «Ավելի համպարփակ բարեփոխումը կարող է կանխել նման ռիսկերը և հնարավորություն ընձեռել ավելի կառուցվածքային և հստակ գործընթացի համար»,-նշել է Վենետիկի հանձնաժողովն ու միաժամանակ նկատել, որ հանձնաժողովի կողմից նախկինում ներկայացված առաջարկություններն այս փոփոխություններում արտացոլված չեն։ Եվրոպական կառույցներն ափսոսանք են հայտնում, որ այս հնարավորությունը չի օգտագործվել անդրադառնալու ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի չմարված առաջարկներին: Ի լրումն նախկինում արվածի՝ Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը կատարել մի քանի առաջարկություններ, որոնք վերաբերում են արտակարգ իրավիճակներում ընտրությունների անցկացմանը, անձնական տվյալների պաշտպանությանը՝ առաջարկելով խուսափել քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակումից, քաղաքական ֆինանսական վերահսկողության առաջարկվող ճարտարապետության վերանայմանը և այլն։ Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցության տրամադրումը։
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
12:32 21.06.25
13:24 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
10:10 21.06.25
18:34 21.06.25
13:09 21.06.25
16:32 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03