ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի գործով 4 ոստիկանների տված ցուցմունքներն արժանահավատ չեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Լեւոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Մենք այս գործում ունենք բացառապես ոստիկանների տված ցուցմունքները։ Որեւէ այլ ապացույց չկա ոչ միայն նրանց հայտնած տեղեկությունները հաստատող, այլ առհասարակ որեւէ այլ տեղեկություններ չկան, որոնք որոշ չափով կհաստատեն այդ մեղադրանքները, հակառակը առկա են ի սկզբանե ապացույցներ եւ տվյալներ։ Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբրեւ սեպտեմբերի 22-ին երբ խաղաղ ցույցին է մասնակցելիս նրան կարմիր բերետավորները ներկայացրել են օրինական պահանջ՝ ճանապարհը բացելու, եւ Լեւոն Քոչարյանը հակադրվելով եւ օրինական պահանջը չկատարելով, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել է բռնություն։ Ըստ մեղադրանքի՝ իբրեւ Լեւոն Քոչարյանը ոտքերով 2 անգամ հարվածել է ոստիկանության աշխատակցի ոտքին, երբ նրան նստեցրել են ավտոմեքենան, նա եւս չենթարկվելով նրանց օրինական պահանջներին եւ նպատակ ունենալով դիտավորությամբ խաթարել նրանց ծառայողական գործունեությանը, եւս մեկ աշխատակցի 2 անգամ հարվածել է կրծքավանդակի եւ ուսի հատվածին»,- նշեց փաստաբանը։ Ալեքսանյանը հայտնեց, որ գործով կա 2 տուժող եւ 2 վկա։
«Ունենք իրավիճակ, որ Լեւոն Քոչարյանը համ ծեծի է ենթարկվել, համ էլ կալանավորվել է»,- ասաց փաստաբանը։ Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ գործով տուժողներից մեկը ոստիկան Հրաչիկ Խաչատրյանն է․ «Նա այն անձն է, որը, ըստ մեղադրանքի, ամենասկզբում մինչեւ Լեւոն Քոչարյանին ավտոմեքենա նստեցնելը ստացել է Լեւոն Քոչարյանի կողմից ոտքերով հարված իր ձախ ոտքին»։ Ալեքսանյանը ասուլիսի ընթացքում հրապարակեց նաեւ տեսանյութ՝ Լեւոն Քոչարյանին բերման ենթարկելու դրվագից․
«Այն բանից հետո երբ ոստիկանության աշխատակիցները մոտենում են Լեւոն Քոչարյանին, նրանց միջեւ որեւէ խոսակցական կոնտակտ տեղի չի ունենում։ Սա ասում եմ նրա համար, որ օրինական պահանջին չենթարկվելով եւ ծառայողական գործունեությանը միջամտելու եղանակով վերջինս նրանց նկատմամբ բռնություն է գործադրել ։ Նրանց միջեւ որեւէ խոսակցական կոնտակտ տեղի չի ունեցել, նրանք մոտեցել են եւ սկսվել է քաշքշուկ։ Հետեւաբար որեւէ օրինական պահանջ չի հնչել։ Մոտենալուց ընդամենը վայրկյաններ անց Լեւոն Քոչարյանին սկսում են քաշքշել»։
Շարունակությունը` News.am-ում
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02