Հոկտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ֆերմերների և գյուղատնտեսության ոլորտում գործող գործարարների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ինչպես Կառավարության կողմից առաջարկվող ու գործող ծրագրերը, այնպես էլ վեր են հանվել ԼՂ-ից բռնի տեղահանված ֆերմերների խնդիրներն ու կարիքները: Հանդիպման մանրամասները ասուլիսի ժամանակ ներկայացրին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Աշխեն Շիրվանյանը:
Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ հանդիպմանը ներկա են եղել նաև հայաստանյան գործարարներ: Նրանցից մեկը, օրինակ, տեղեկացրել է, որ ունի 1100 հեկտար հողատարածք և պատրաստ է քննարկել 50 և ավելի հեկտար մշակելու ցանկություն ունեցող անձանց առաջարկները՝ համագործակցության սկզբունքով: Այլ ընկերություններ առաջարկել են օժանդակել վաճառքի և արտադրանքը շուկա հանելու գործում: «Վեր հանված խնդիրների հիման վրա նախատեսում ենք վերանայել ծրագրերը և անհրաժեշտ փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ սահմանել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով հնարավորություն ենք ընձեռում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին՝ օգտվելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրերը շատ են և բազմոլորտ, միտված են գյուղատնտեսության զարգացմանը.- «Էկոնոմիկայի նախարարություն էլ պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին՝ տվյալ ծրագրերից օգտվելու և շահառու դառնալու համար»:
15:28
15:03
16:42
16:23
16:09
15:45
15:23
14:49
14:22
14:04
10:48
10:24
10:03
09:18
09:02
19:02
18:44
18:27
18:03
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47