ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի կողմից ներկայացվող պահանջներին, մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւը։ «Այն ինչ կանխատեսել ենք փաստաբանական թիմով, իրագործվել է, այսինքն՝ մենք որեւէ ակնկալիք չունեինք, որ Մնացական Մարտիրոսյանն այլ դատավորի կմակագրի, կամ Մասիս Մելքոնյանը կունենա անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որպեսզի այս գործով ինքնաբացարկ հայտնի։ Մասիս Մելքոնյանը չի կարող լինել եւ չի կարող երեւալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, իր քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արդեն իսկ պրոցեսը մեկնարկում է իրավունքների խախտմամբ»,- ասաց նա։ Կոչուբաեւն ասաց, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին․ «Մենք պետք է խնդրենք ժամանակ, որպեսզի նյութերին ծանոթանանք»։ Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ Լեւոն Քոչարյանին բերման ենթարկելու մասին տեսանյութերն ուսումնասիրելուց հետո վարույթն իրականացնող մարմինը պետք է քրեական վարույթը կարճելու որոշում կայացներ․ «Սա իրավական բեսպրեդել է, որը մենք Հայաստանում տարբեր քրեական գործերով արդեն տեսել ենք, իսկ պարոն Քոչարյանի վարույթը բացառություն չէ»։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02