ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բռնի տեղահանված արցախցիներին աջակցություն տրամադրելու համար։ Որոշման շրջանակում նախատեսվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 652 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2024 թվականի մարտ ամիսը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախցիներին, ովքեր ժամանակավոր կացարաններում են, խնդրեց, որ բնակարաններ վարձեն. խոսքը չի վերաբերում խնամքի կարիք ունեցող անձանց։ Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն էլ ասաց, թե այս պահին ավելի քան 222 անձինք ունեն խնամքի կարիք, նրանք պետք է լինեն պետության հոգածության ներքո։ «Բոլոր նրանք, ովքեր չեն գտնվում խնամքի հաստատություններում կամ գտնվում են պետական կամ համայնքային կացարաններում, մենք նոյեմբեր ամսին իրենց գումարը կտրամադրենք այն դեպքում, երբ կնշեն համապատասխան տեղեկատվությունը», - նշեց նախարարը։ Հատկացված գումարով կտրվեն հոկտեմբեր ամսվա վճարումները։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02