Գրանադայի հայտարարությունում հայտարարվել են այն ուղենիշները, որոնք ըստ մեզ՝ պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում կամ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա հայտնեց, որ Երևանը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները։
«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով կդիրքավորվի և կբարձրացնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները», - նշեց ԱԳ նախարարի տեղակալը։ Հարցին, թե արդեն հայտնի՞ է Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման օրը, Կոստանյանը պատասխանեց.
«Բրյուսելյան հանդիպման հստակ օր ունենալու համար, կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը նախ հաստատի իր մասնակցությունը, որից հետո օր կկարողանանք ֆիքսել»: Ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանի ո՞ր առաջարկների հետ կապված Ադրբեջանն ունի խնդիր, ԱԳ փոխնխարարն ասաց. «Ենթադրում եմ, որ ավելի ճիշտ կլինի սպասել Ադրբեջանի արձագանքին Գրանադայի հայտարարությանմ մեջ արձանագրված ուղենիշներին: Դրանից հետո արդեն հնարավոր կլինի խոսել ընդհանուր կարգավորման հեռանկարների մասին»:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03