Իրավապահների գործողությունների թերացումների, և այդպիսով իրավական խոցելություն ստեղծելու մասին փաստաբանները պարբերաբար բարձրաձայնում են։ Նման գործերի վառ օրինակներից փաստաբանները բերում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը։
Ըստ հավաստի աղբյուրների՝ Լևոն Քոչարյանի գործով սեպտեմբերի 22-ից մինչև 24-ը ընկած ժամանակահավածում քննչական մարմիններն իրականացրել են մեծածավալ գործողություններ: Դրանք գերազանցել նույնիսկ 10 քննչական գործողությունները՝ 48 ժամում:
Փաստաբանների խոսքով՝ կալանավորումից հետո իրականացված գործողությունների թիվը չի գերազանցում նույնիսկ 4-ը, այն պարագայում, որ կալանքի միջնորդությամբ հենց խնդիր էր դրվել անհապաղ գործողությունների կատարումը․
«Հստակ է, որ ստացվում է Լևոն Քոչարյանի գործը կարելի է համարել «քնած», բայց մարդը կալանավորված»,- նշել է Լևոն Քոչարյանի փաստաբանը։
Նշենք, որ ի տարբերություն նախկինում գործող քրեական դատավարության օրենսգրքի, նոր քրեական դատավարության օրենսգիրքը ուղիղ նախատեսել է, որ կալանքի ժամկետը երկարաձգելիս դատարանի առջև անհրաժեշտ է հիմնավորել նաև վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործադրված պատշաճ ջանասիրությունը:
Փասաբանի խոսքով՝ առհասարակ ինչպես կարող է նույն քննչական մարմինը առանց կալանքի նման ինտեսիվություն ցուցաբերել, իսկ կալանքի պայմաններում, երբ պետք է ավելի մեծ ինտենսիվությամբ քննի, մատնվի անգործության:
Նշենք, որ մամուլում հրապարակվել էր, որ փաստորեն Լևոն Քոչարյանի և երկու ոստիկանի առերեսումը տեղի էր ունեցել միայն հոկտեմբերի 11-ին:
NEWS.am-ը այդ հարցերի վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հետաքրքրվելով, թե արդյո՞ք Դատախազությունը նման վարքագծում խնդիր տեսնում է, որ նույն գործով 48 ժամում հնարավոր է նման ինտենսիվություն ապահովել, իսկ կալանքի պայմաններում նման անգործություն և հատկանշական է, որ չնայած դրան դատախազությունը պաշտպանի կալանքի երկարաձգման քննիչի միջնորդությունը, երբ հենց դատախազությունը պետք է կանխի նման վարքագիծը: Գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։
15:35
15:19
15:03
14:48
14:33
14:17
14:02
13:45
13:23
13:08
12:45
12:25
12:04
11:53
11:36
11:27
11:13
10:55
10:38
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13