ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, թե դատավորների իրավունքները խախտվում են, և 60 տոկոս «աշխատավարձը բարձրացնելու պատրվակով իշխանությունը նրանց զրկում է հավելավճարներից»:
«Հայտնում ենք, որ տեղեկությունն առնվազն թյուրըմբռնման արդյունք է, այդ թվում՝ «հավելում» և «հավելավճար» հասկացությունների համատեքստում: Հետևաբար, այն պնդումը, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին դատավորները չեն վարձատրվելու, չի համապատասխանում իրականությանը, այլ պարզապես վերջիններս չեն ստանալու ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, ինչպես նաև արտաժամյա և գիշերային ժամերին կատարված աշխատանքի համար ստացված վարձատրության հավելումը: Սակայն նոր օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է հավելում՝ առաջին ատյանի դատավորների համար՝ 60 տոկոսի չափով, իսկ վերաքննիչ ատյանի դատավորների համար՝ 55 տոկոսի չափով: Ավելացվող աշխատանքի վարձատրության ֆոնդը կազմելու է մոտավորապես 1 միլիարդ 640 միլիոն ՀՀ դրամ: Միաժամանակ հարկ է նշել, որ նմանատիպ իրավակարգավորումներն արդեն իսկ 2023 թվականի մայիս ամսից գործում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նկատմամբ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, և շուրջ կես տարի է, ինչ նշված կարգավորումները կիրառվում են Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանում: Հետևաբար իրականությանը չհամապատասխանող պնդումներ կատարելուց և հանրությանը ապակողմնորոշող տեղեկություններ հայտնելուց զերծ մնալու համար հորդորում ենք առավել մանրամասն ուսումնասիրել ներկայացվող օրինագծերը»,- ասված է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
21:42
21:16
21:07
20:45
20:26
19:55
19:33
19:09
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01