«Հայաստանում նկատվում է գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա միաժամանակ նշեց, որ ամենօրյա մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այս պահին հոսպիտալացումների կտրուկ աճ չկա, եթե նկատեն բարձր ակտիվացում, կտեղեկացնեն:
«Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կովիդը, ինչպես նաև գրիպը, նույն վարքագիծն են դրսևորում, այս պահին սեզոնային ակտիվացում է»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ պոլիկլինիկաներում գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են։ Նա հորդորեց բոլորին պատվաստվել գրիպի դեմ, քանի որ այս ընթացքը ամենաճիշտ շրջանն է պատվաստվելու և պաշտպանված լինելու: «Գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցնելով տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամերին։ Պատվաստանյութը եվրոպական արտադրության է, որը 4 տեսակի գրիպի շտամերի դեմ է գործում»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսին,նախարարն ասաց, որ շրջանառվող շտամերի փոփոխություն չեն նկատում, ներկայում է; օմիկրոն շտամն է՝ իր տարբեր ենթաշտամերով: «Ախտանշանները բավականին նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր, ուստի այս դեպքում դժվար է տարբերակել՝ գրիպ է, թե կորոնավիրուս, եթե չի արվում թեստավորում»,- նշեց նա։ Նրա խոսքով՝ եթե մարդն ունի լուրջ առողջական խնդիրներ, ժամանակին չի ստանում բուժօգնություն, կարող են լինել նաև մահվան դեպքեր:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02