«Մի բնակարան ունեմ՝ տատիկիս տունն է, մորաքույրս նվիրատվություն է արել ինձ»,- լրագրողներին ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։
Այնուհետև նա ավելի մանրամասնեց. «Այդ բնակարանը՝ Աբովյան 29, տուն 28-ը, որը 1915-ից՝ գաղթի թվականից սկսած, երբ պրա-տատիկս գաղթել է Վանից, ձեռք է բերել այդ բնակարանը, որը հիմա նվիրատվություն է արել ինձ։ Ինչո՞ւմն է խնդիրը»։
Նա նշեց, որ իշխանություն գալուց հետո չի հարստացել, եկամուները չեն ավելացել. «Իսկ 70 քանի հազար դրամով ինչպե՞ս ես պետք է անձամբ հարստանայի»։ Նա չհերքեց որ 2022-ին մեքենա է ձեռք բերել։ Հարցին՝ ինչպե՞ս է ձեռք բերել, եթե 70 հազար դրամ է ստանում։
«Ամուսինս ինձ նվիրել է մեքենա»,- պատասխանեց Ն.Վարդանյանը։ Լրագրողի դիտարկմանը, որ ավագանու մանդատը եկամտաբեր չէ, նա ասաց. «Ես դրա կարիքը չունեմ, ճիշտն ասած։ Ինչքան որ ինձ ամուսինս ապահովում է, այդքանով բավարարվում եմ»։ Նա նաև հերքեց լուրերը, որ Կենտրոնի թաղապետ է նշանակվելու։ Ն. Վարդանյանն ասաց, որ իրենք, առհասարակ, իշխանությունը կորցնելու մտավախություն չունեցող ուժ են, որովհետև, ինչպես մինչև իշխանությունն ազնիվ ապրում և պայքարում էին ՀՀ շահերի և քաղաքացու համար, այնպես էլ՝ իշխանության ընթացքում։ «Ես, ինչպես մինչև այսօր ապրել եմ Երևանի կենտրոնում պարզ ճակատով, այնպես էլ շարունակելու եմ», - ասաց Վարդանյանը։ Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն էլ է ազատ քայլելու, նրա նկատմամբ քրեական գործ չի՞ հարուցվելու, քաղաքացիները չե՞ն հարցնելու, թե ինչու հանձնեց Արցախը՝ Նուարդ Վարդանյանը պատասխանեց.
«Իհարկե, Նիկոլ Փաշինյանն էլ։ Արցախը չեն հանձնել։ Խնդրում եմ ինձ էդ դաշտ չմտցնել, ես ավագանու անդամ եմ, եթե տրանսպորտի մասին հարց կա, տվեք»։
Աղբյուր` Panorama.am
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02