Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 11 բանտարկյալ: Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Անցած շաբաթ նրանցից մեկը հայտնաբերվել է Վանաձորում։ Նա մեղադրվում է սպանության մեջ»,- ասաց Ղազարյանը։