Գերմանիան Հայաստանին 9,3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։
«Մենք Հայաստանում ենք մի ժամանակահատվածում, երբ երկրի ժողովուրդը կանգնած է բազմաթիվ խնդիրների առաջ։ Մեր հիշողությունների մեջ դեռևս թարմ են այն պատկերները, որոնք մենք տեսանք․ Լաչինի միջանցքով մարդկանց հոսքը դեպի Հայաստան՝ ընտանիքներ, որոնք լքում էին իրենց հայրենիքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայաստանի կառավարության համար մեծ մարտահրավեր էր Լեռնային Ղարաբաղից այսքան շատ մարդկանց ընդունելը։ Հայաստանի կառավարությունը հանգստություն պահպանեց և ձեռնարկեց բոլոր հնարավոր քայլերը և կապիտալ ներդրեց այդ մարդկանց աջակցելու համար, որն արժանի է մեր հարգանքին։ Դուք ձեր սիրտը բացեցիք և ձեր օգնությունն առաջարկեցիք բազմաթիվ մարդկանց, որոնց թվում էին կանայք, երեխաներ, տարեցներ Լեռնային Ղարաբաղից։ Մենք ձեզ այս հարցում մենակ չենք թողնի։ 2022 թվականից հետո մենք մեծ աջակցություն ենք տրամադրել Հայաստանի կառավարությանը և հավելյալ 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրենք այս մարտահրավերները հաղթահարելու համար»,- հայտարարեց Բերբոքը։
12:25
12:04
11:53
11:36
11:27
11:13
10:55
10:38
10:23
10:07
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
23:23
22:47
22:29
22:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13