Այսօր մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է: Գրականագետ Հովիկ Չարխչյանը քիչ հայտնի մի քանի փաստ է ներկայացրել դերասանի կյանքից.
«Երբ սկսում է Առաջին համաշխարհային պատերազմը, Հրաչյայի ծնողները թաքցնում են իրենց որդուն, որպեսզի նրան չզորակոչեն թուրքական բանակ: Սակայն շուտով տղային գտնում են: Նա զինվորագրվում է ու արաբների դեմ կռիվներից մեկի ժամանակ գերի է ընկնում: Հայտնվում է բանտում, որտեղ նրան խոշտանգում ու տանջում են: Միայն հրաշքով է ապագա դերասանին հաջողվում ոչ միայն կենդանի մնալ, այլև դիմել փախուստի: Հրաչյա Ներսիսյանի ազգանունն իրականում Ներսիսյան չէ, այլ Քեչեջյան: Նոր ազգանուն նա «ստացել է» 1922 թվականին, երբ Փափազյանի թատերախմբի հետ նավով հասնում է Բաթում: Երիտասարդ դերասանը իր հետ անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չուներ: Եվ հենց Բաթումում էլ նրա նոր անձնագրում գրում են Ներսիսյան: Նա մշտապես սպասում էր, որ մի օր իրեն կձերբակալեն, ինչպես դա կատարվում էր իր խաղընկերներից շատերի հետ ստալինյան երկրում: Եվ ահա մի երեկո ներկայացումն ավարտվելուց անմիջապես հետո նրան են մոտենում համազգեստավոր մի քանիսը և ասում են. «Ներսիսյան, հետևեք մեզ»: «Վերջ, ահա և կատարվեց»,- մտածում է Ներսիսյանը և քայլում է դեպի իրեն սպասող մեքենան: Երկու կողմերից գալիս էին ուղեկցող զինվորականներ: Վերջապես մեքենան տեղ է հասնում: Դուռը բացում են, դերասանը դուրս է գալիս և հանկարծ հրապարակում շարված հազարավոր մարտիկներ սկսում են վանկարկել. «Ուռա, ուռա, ուռա, Ներ-սիս-յան, Ներ-սիս-յան…»: Ապշահար, մի կերպ շունչը տեղը բերելով Հրաչյա Ներսիսյանը շրջվում է իրեն «բերման ենթարկած» հրամանատարի կողմը և ասում է. - Դուք էլ եք արտիստ: Բայց ես ժողովրդական արտիստ եմ…»։
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03