ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով @ArmeniaSputnik-ի գրավոր հարցմանը։ Հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ դա վերաբերում է Հայաստան–Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելուն։ Փաշինյանը շեշտել էր` բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել է Մարգարայի անցակետը։ Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել անցակետում, Sputnik Արմենիան դիմել էր ՊԵԿ–ին։ «Նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները», - պատասխանել են կոմիտեից։ Նշվում է նաև, որ այս պահին իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները։ Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ: Հիշեցնենք` 2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։ Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։ Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, 2 տաղավար բեռների ձևակերպման համար, 2 տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման մեկհարկանի մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, 2 հսկիչ-անցագրային կետ և մեկհարկանի պահեստ:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03