Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին:
Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադարական դատարանի աշխատակազմի համատեղ միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել արդյունավետ քննարկումների հարթակ: Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար Մարկ Լասմանը: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանադրական արդարադատությունը բացառիկ կարևորություն ունի: «Շատ կարևոր է, որ սահմանադրական արդարադատության համակարգի միջոցով մարդու իրավունքների պաշտպանությունը կարողանանք իրականացնել բացառիկ պրոֆեսիոնալիզմով և որակյալ, ինչը հնարավոր է միայն նման նախաձեռնությունների արդյունքում ձևավորվող երկխոսության արդյունքում»,- ասել է Պաշտպանն իր բացման խոսքում: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նաև իր հանձնառությունը Պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պրակտիկան կատարելագործելու հարցում, քանի որ միայն որակյալ դիմումներ ներկայացնելն ու ակտեր ունենալը բավարար չեն, կարևոր է այդ ակտերի իրացման պրակտիկան: Որպես բանախոսնե՝ր Պաշտպան Անահիտ Մանասյանը և ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը պատասխանել են երկու կառույցների աշխատակազմի ներկայացուցիչների հարցերին: Աշխատաժողովի շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՍԴ դիմելու կարգին, առանձնահատկություններին ու գործնական խնդիրներին, այդ դիմումներին ներկայացվող պահանջներին ու դրանց ընդունելիության չափանիշներին: Աշխատաժողովի ավարտին բանախոսները վստահություն են հայտնել, որ երկխոսության մշակույթն ու հարթակը շարունակական կլինեն, արդյունքում կառույցների փոխգործակցությունն առավել արդյունավետ կդառնա:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03