Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը դարձել են համաշխարհային տնտեսության ապադոլարայնացման գործընթացների լոկոմոտիվը։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեսպանների կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված էր ուկրաինական կարգավորման թեմային, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Պարզ է, որ ապադոլարայնացման գործընթացի լոկոմոտիվների շարքում մենք տեսնում ենք այնպիսի միավորումներ, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը եւ Անկախ Պետությունների Համագործակցությունը։ Այդ կառույցների շրջանակում ազգային արժույթների բաժինը հասել է 85-90 տոկոսի։ Նույնպիսի մակարդակի է հասնում նաեւ մեր ապրանքաշրջանառությունը Չինաստանի հետ»,- նշել է նա։ Լավրովը հիշեցրել է, որ օգոստոսին ԲՐԻԿՍ գագաթաժողովում (Յոհանեսբուրգ) բարձրացվել է ընդհանուր հաշվարկային պայմանական միավորի ստեղծման հարցը՝ ի հավելումն ազգային արժույթների։ «Գագաթաժողովում ընդունվել է որոշում, որը ֆինանսների նախարարներին եւ կենտրոնական բանկերի կառավարիչներին հանձնարարում է ուսումնասիրել այդ գաղափարը եւ առաջարկներ ներկայացնել այլընտրանքային պլատֆորմների մասին հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա մեկ տարի հետո Կազանում, երբ Ռուսաստանը լինի ԲՐԻԿՍ նախագահը»,- ավելացրել է Լավրովը։ Նա նաեւ նշել է այն որոշումը, որը վերջերս ընդունել ե Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կառավարությունների ղեկավարները։ «Այս տարվա մայիսին նրանք ստորագրել են հռչակագիր տեղի արժույթներով հաշվարկներ վարելու եւ տարածաշրջանային վճարային համակարգերին միանալու մասին»,- ասել է նա։ «Սրանք բոլորն օրինակներ են, դրանք շատ ավելին են, որ մենք գտնվում ենք մեծ ճանապարհի սկզբին, եւ ապադոլարայնացման գործընթացները ավելի մեծ թափ կհավաքեն»,- ասել է արտաքին գործերի նախարարը։
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
13:22
12:47
12:24
12:09
11:53
11:41
11:38
11:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01