ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնց տրվել է փախստականի կարգավիճակ, այդպիսով օրենքի ուժով ունեն կենսաթոշակի եւ նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի օրենսդրության պահանջներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Նարեկ Մկրտչյանը: «Այսինքն անկախ այն հանգամանքից՝ իրենք ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե ոչ, նրանք ՀՀ-ում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ եւ նպաստ: Դրա հմար անհրաժեշտություն է առաջացել պետական նպաստների եւ կենսաթոշակների մասին օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անցանձ համար կենսաթոշակի իրացման իրվունքի առանձնահատկությունները Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները: Երբ դա կներկայացնենք ԱԺ, հընթացս կստեղծենք էլեկտրոնային հարթակ, որի համաձայն բոլոր այն անձինք, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ տարբերակով մենք դա կընդունենք ի գիտություն եւ կսկսենք այդ իրավունքը իրացնել: Իսկ այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք այստեղ գործող չափանիշներով կգնահատենք եւ կնշանակենք կենսաթոշակ կամ նպաստ»,-ասաց նախարարը: Նա հստակեցրեց, որ պարտադիր է, որ բռնի տեղահանված անձը գրանցված լինի Հայաստանի որեւէ հասցեում, սա չպետք է շփոթել հաշվառման ու քաղաքացիության հետ: «Դիմումների համար կարող եռն մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնց թիվը 49 է: Մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչեւ հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակը կվճարվի, եւ հոկտեմբերի 28-ից սկսած»,-ասաց Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ այդ նախագիծը արագացված կարգով կդիմեն Ազգային ժողով: Նախարարը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներից կենսաթոշակառուների թիվը շուրջ 15 հազար է: Վարչապետի ճշտող հարցին, թե արդյո՞ք թոշակի վճարման ընդհատում չի լինելու, Նարեկ կրտչյանը պատասխանեց, որ կենսաթոշակը Հայաստանում կհշվարկվի հոկտեմբերի 28-ից սկսած: Դա նշնակում է, որ եթե մինչ այդ որեւէ ամսվա թոշակ արցախցիները չեն ստացել, ապա այդ թոշակը չեն ստանա:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44