ARM | RUS |

Դեմոյան. ԿԳՄՍՆ հանցավոր անփութության արդյունքում խոշոր վնաս է հասցվում պետությանը, մսխվում են ահռելի գումարներ

09.11.23 | 14:54

«Այս տեսքով դասագրքի ներմուծումը հանրակրթական դպրոց անընդունելի և անթույլատրելի է»,-նման համոզմունք է հայտնել ԳԱԱ ՑԵղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ 7-րդ դասարանի պատմության նոր դասագրքի ուսումնասիրությունից հետո։ Նրա խոսքով, պետք է կատարվի քննություն և գտնեն մեղավորներին։

«Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ (Երևան, «Մասնակցային դպրոց» ԿՀ, 2023) Դասագիրք պատրաստելն ու մատաղ սերնդին դրա միջոցով կրթելը ցանկացած երկրի համար ռազմավարական լուրջ խնդիր է, եթե կուզեք՝ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Ի վերջո հենց այդ դասագրքերն են այն կարևոր միջոցները, որոնք որոշիչ դերակատարություն ունեն քաղաքացի կրթելու, քաղաքացիական գիտակցություն ձևավորելու, անձի ինքնությունն ու ինքնագիտակցությունն ամրապնդելու, ինչպես նաև սեփական երկրի, հայրենիքի, ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության հանդեպ հարգանք ու ակնածանք սերմանելու գործում։ Այս տարի առիթ ունեցա գրախոսելու 2012թ․ լույս տեսած ու 2019 թվականին որոշ փոփոխություններով վերահրատարակված «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքերը, որոնք լույս էին տեսել ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանի ու Աշոտ Մելքոնյանի խմբագրությամբ։ Ասել, որ դրանք կատարյալ ֆիասկո ու խայտառակություն են, կնշանակի ոչինչ չասել։ Ոչ մի հետաքննություն, ոչ էլ մեղավորների փնտրտուք տեղի չունեցավ։ Որպեսզի այդ գրախոսությունները չընկալվեին սոսկ որպես ինքնանպատակ քննադատություն, բաց հայտարարություն տարածեցի ուղղված ԿԳՄՍ պատասխանատուներին, հայտնելով իմ պատրաստակամությունը ԱՆՎՃԱՐ հիմունքով մասնակցելու նոր դասագրքերի բովանդակության շուրջ քննարկումներին ու անել համապատասխան շտկումներ ու առաջարկություններ։ Անշահախնդիր այս առաջարկս մնաց անպատասխան․․․ Այժմ անդրադառնանք Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» դասագրքին։ Նշեմ, որ հեղինակին չեմ ճանաչում և դա կարևոր հանգամանք է հնարավորինս անաչառ կարծիք ու տեսակետ ներկայացնելու համար։ Ես ծանոթացել եմ դասագրքի բովանդակության շուրջ հրապարակված պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանի ու պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի, պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ Վանո Կարապետյանի կարծիքներին ու դիտողություններին, լսել ու կարդացել եմ հեղինակի հակադարձումներն ու հիմնավորումները։ Այո, համաձայն եմ դասագրքի հեղինակի այն ձևակերպումների հետ, համաձայն որի դասագիրքը ինքնության ու ինքնագիտակցության կազմակերպման կարևոր գործիք է և ստորև բերված դիտարկումներն ու գնահատականները չէի ցանկանա, որ ընկալվեին որպես անձնական վիրավորանք կամ մասնագիտական կարողությունները հարցականի տակ դնելու միտում կամ նպատակ։ Հենց սկզբից երկու կարևոր հաստատագրում եմ ցանկանում անել․ ինձ, որպես գիտությամբ զբաղվող անձի, սկզբունքորեն անընդունելի են բոլոր ծայրահեղ ու ծայրահեղական կարծիքներն ու կոչերը, հատկապես երբ դրանք հնչեցվում են ոչ մասնագիտական շրջանների կողմից։ Միաժամանակ հավասարապես անընդունելի են հենց այդ անընդունելի ու մերժելի քննադատությունը որպես վահան վերցնելն ու դրանով պաշտպանվելը՝ ակնհայտ սխալներն ու թերացումները չտեսնելու, մասնագիտական տեսակետները շրջանցելու ու զանց առնելու համար, դրանք որակելով «ուղղորդված ու ավելի շուտ վնաս հասցնելու» միտումով արված քայլեր։ Դասագրքի հեղինակը, հանրային իր խոսքում անդրադառնալով դասագրքում առկա սխալներին ու անճշտություններին, նշում է հետևյալը․ «դասագիրքը գրել ենք սեղմ ժամկետների շրջանակում, որը ենթադրում է նաև որոշակի վրիպումներ, որոշակի վրիպակներ, տեխնիկական խնդիրներ» (Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ, հոկտեմբերի 18, 2023)։ Նման ձևակերպումները բացարձակ անընդունելի են։ Դասագիրքը գրահրատարակչական այն միավորն, է որտեղ հակացուցված է ցանկացած վրիպակ ու սխալ, լինի դա բովանդակային, տեխնիկական, թե սրբագրական։ Դա նույնիսկ չի էլ քննարկվում։ Նման ինքնաարդարացումները ոչ մի պարագայում ընդունելի ու համոզիչ չեն կարող համարվել։ Եվս մեկ կարևոր դիտարկում․ դասագիրքը, նամանավանդ պատմության դասագիրքը, չի կարող լինել անհատ հեղինակի աշխատանք։ Լինի դա Սմբատ Հովհաննիսյանը, թե Հայկ Դեմոյանը, ակադեմիկոս, թե գիտության թեկնածու, նման կարևոր հանձնառությունը միմիայն պետք է հանդիսանա մասնագիտական և մանկավարժական լուրջ կարողություններ ու գիտելիքներ ունեցող խմբագրակազմի աշխատանքի արդյունք։ Որպես վերապահում նշեմ, որ հայ ժողովրդի պատմության այս ժամանակաշրջանը ուղղակիորեն չի առնչվում իմ անմիջական հետազոտական հետաքրքրությունների ժամանկագրությանը, սակայն ակնհայտ սխալներին ու անճշտություններին չանդրադառնալ չէի կարող։ Կրկնություններից խուսափելու համար, չեմ անդրադարձել պատմաբան-գործընկերների արված դիտողություններին։ Տեսողական նյութի մատուցում Դասագրքի մեթոդական նորույթը, կամ որևէ քայլ այդ ուղղությամբ, ուղղակի խամրում ու հօդս է ցնդում դասագրքի կառուցվածքի հետ առաջին իսկ թռուցիկ ծանոթացումից հետո։ Առաջին իմ եզրակացությունն արդեն հանրայնացրել եմ․ ծանոթանալով դասագրքի պատկերազարդումներին, այն որակեցի որպես բացարձակ խոտան՝ դրանում ընդգրկված լուսանկարների, քարտեզների ընտրության որակական ու տեխնիկական չափանիշերը հաշվի առնելով։ Եթե ավելի կտրուկ միտքս ձևակերպեմ, ապա դասագրքում ընդգրկված տեսողական նյութի նման կամայական ընտրությունն ու մատուցումը ուղղակիորեն ոչնչացրել է տեքստային բովանդակությունն ու մեթոդական նորությունները որպես այդպիսին։ Հատկապես պատմության դասագրքերում տեսողական նյութի համադրումը տեքստային բովանդակության հետ հավասարապես կարևոր է ու որոշիչ։ Հենց տեսողական նյութն է պատմություն առարկան դարձնում գրավիչ ու ուսանելի՝ նպաստելով նյութի մատուցմանը ու աշակերտների մոտ տեսողական կապի հաստատմանը բուն նյութի շարադրանքի հետ։ Դասագրքում ընդգրկված 62 լուսանկարներից 22-ը, այսինք շուրջ մեկ երրորդը, կապ չունի կամ չի ներկայացնում որևէ տեսողական նյութ, որն ուղղակիորեն առնչվում է հայ ժողովրդի պատմությանը կամ մշակութային ժառանգությանը։ Ըստ որում, դասագրքի առաջին 32 էջում հայկական նյութն ընդհանրապես բացակայում է։ Դասագիրքը զուրկ է հայկական մշակութային ժառանգության բացառիկ նմուշների ներկայացումից։ Հնագիտական հարուստ նյութի՝ աշխատանքի գործիքների, զարդարվեստի, կավագործության, քանդակագործության նմուշները ներկայացված չեն այն մակարդակով, ինչպիսին դա կպահանջվեր հայկական քաղաքակրթությունը ներկայացնելու համար։ Դասագրքի էջերում թեպետ խոսվում է այս կամ այն տաճարի մասին, սակայն քրիստոնեական ճարտարապետական ժառանգությունից չկա և ոչ մի հուշարձան, բացակայում են հայկական մայրաքաղաքների որևէ համայնապատկերի լուսանկար, եթե չհաշվենք Վանի բերդի անորակ լուսանկարը։ Չկան բերդերի և այլ աշխարիկ շինությունների նմուշներ։ Հայկական մշակութային ժառանգության կարևորագույն նմուշների՝ վաղ շրջանի խաչքարերի լուսանկարներն իսպառ բացակայում են։ Տպավորություն է ստեղծվում, կարծես ինչ որ հատուկ դիտավորությամբ, զտվել է կարևորագույն այդ պատկերագրությունը՝ աշակերտներին համապատասխան մակարդակի տեսողական նյութը չտրամադրելու նպատակով։ Առաջին իսկ հայացքից ակնհայտ է դառնում, որ լուսանկարչական նյութն ընտրվել է առանց որևէ սկզբունքի ու մեթոդի։ Այն կրել է կամայական բնույթ և, ըստ ամենայնի, վերցվել է Համացանցից՝ ինչ պատահի սկզբունքով։ Անտեղի են հույն պատմիչների լուսանկարների կրկնությունները՝ նրանց աշխատություններից մեջբերումներ կատարելիս։ Անհասկանալի է նաև Հովնաթանյանների գործերի առատությունը տարբեր դարաշրջանների դեմքերի ներկայացնելիս։ Ձեռագիր մատյանների, մանրանկարչության թեմայով լուսանկարներ որպես այդպիսին չկան։ Որոշ լուսանկարների զետեղումը բացարձակապես անհասկանալի է, քանի որ դրանք իմաստային որևէ նշանակություն չունեն (օրինակ՝ Մարկոս Յոնիանուս Հուստինուսին ներկայացնող լուսանկարը, էջ 79) Դասագրքում ընդգրկված տեսողական նյութի բացատրագրերը և դրանց ծագումնաբանության հիշատակումները նույնպես լրջորեն կաղում են։ Չի հասկացվում այս կամ լուսանկարում ներկայացված իրի կամ առարկայի պատկանելիությունը, գեղարվեստական գործերի հեղինակները, դրանց դարաշրջանները և այլն։ Որոշ լուսանկարներ, որոնք ժամանակակից անհեղինակ ու անհայտ գործեր են, ուղղակի անհասկանալի տրամաբանության արդյունքում հայտնվել են դասագրքում։ Բացարձակ սխալ է դասագրքում մատուցված զինանշանագիտական, կամ հերալդիկ բնույթի նյութերի ընտրությունն ու դրանց բացատրագրերը։ Դրանք, մեղմ ասած, վիճելի վերականգնումներ են և դրանց պատմականությունը տակավին լուրջ վերանայումների կարիք ունի։ Օրինակ՝ Էջ 97 Անհասկանալի է, թե ի՞նչ սկզբնաղբյուրից է օգտվել դասագրքի հեղինակը, երբ մեկնաբանում է Արտաշիսյանների, մասնավորապես Տիգրան Մեծի թագի վրա պատկերված արծիվների ու ութանկյուն աստղի խորհրդանշանների իմաստը։ Լուրջ տարակուսանք է առաջացնում երկու արծիվների ներկայացումը որպես Աշխարհաժողովի խրհրդանշաններ։ Ընդունված է համարել, որ Արտաշիսյանների թագի այդ կոմպոզիցիան հանդիսանում է արքայական տան զինանշանը։ էջ 101 վիճելի է նաև Արշակունիներին վերագրվող դրոշի վերակազմությունը, որն ավելի շատ հիշեցնում է Արտաշեսյանների թագի վրա դրվագված զինանշանային հորինվածքը Էջ 128 Մարզպանական Հայաստանի դրոշի վերակազմությունը խիստ վիճելի է։ Չկա որևէ աղբյուր, որի հիման վրա կարելի է անել նման վերակազմություն։ Էջ 158 Բագրատուներին վերագրվող զինանշանն իրականում վերագրվում է Մամիկոնյաններին ու Պռոշյաններին, քանզի այդպիսի հորինվածքով հերալդիկ խորհրդանշաններ հանդիպում են վերջիններիս ժառանգական տարածքներում գտնվող հուշարձանների վրա (Դսեղ, Գեղարդ, Եղվարդ, Խախու վանք, և այլն)։ Մագիլներում գառ կամ այլ կենդանի բռնած արծիվը դասագրքում ներկայացված է որպես Բագրատունիների զինանշան, այնինչ նույն զինանշանի կողքին Գագիկ Ա արքայի ու Կատրանիդեի պատկերներով նկարում առկա է դրոշ՝ վազող հովազի կամ առյուծի պատկերով, որը պատկերված է Անի մայրաքաղաքի Ավագ դռան վրա և համարվում է Բագրատունիների տոհմական զինանշանը։ Ստացվում է երկու տարբեր հերալդիկ կենդանիների ու հորինվածքների վերագրում Բագրատունիներին՝ միևնույն էջի վրա, որը շփոթմունք է առաջացնելու աշակերտների մոտ։ Այնուհետև Էջ 68 Աթաթուրքի անվան հիշատակումը վաղ շրջանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում այնքան էլ ցանկալի չէ։ Թուրքիայի տարածքում գտնվող ամբարտակի մասին խոսելիս կարելի էր չհիշատակել, թե ում անունով է այն կոչվում։ Դրանից դասագրքի բովանդակությունը հաստատապես չէր տուժի։ Էջ 118-19 Անհասկանալի է, թե ինչու Արշակավանի կառուցման դրվագը մեջբերված է երկու հայ պատմիչների գործերից, որոնց ուղեկցում են կատարյալ անորակ ու անհասկանալի լուսանկարներ։ Դրանցից մեկի փոխարեն կարելի էր տալ Ձիրավի ճակատամարտի նկարագրությունը։ Էջ 142 Մուավիայի մասին լայնածավալ ու մանրամասն տեղեկությունը այնքան էլ չի տեղավորվում հայ ժողովրդի պատմության համատեքստում, այնինչ դրա փոխարեն կարելի էր մեր պատմությանը վերաբերող պատմական կարևոր մի վավերագրից կամ պատմիչներից մեջբերումներ կատարել։ Տեխնիկական խնդիրներ Դասագիրքը կազմարարական աշխատանքների փուլում թելակար չի արվել։ Իսկ դա նշանակում է, որ մի քանի թերթումից հետո ու անորակ սոսինձ օգտագործելու դեպքում դասագրքի թերթերը պոկվում ու առանձնանում են միմյանցից, աշակերտներին ու ծնողներին ստիպելով դրանք կրկին վերականգնել։ Հրատարակության տառատեսակն ու լուսանկար-տեքստ համադրությունն անհամաչափ է՝ ի վնաս տեսողական նյութի, որն ուղղակի կորչում է և բացարձակապես չի հանդիսանում լրացուցիչ տեղեկություն հաղորդող միջոց։ Իմ ձեռքի տակ եղած դասագրքի օրինակի հենց առաջին էջի բոլոր նախադասությունների վերջին տառերը բացակայում էին տեքստում՝ վատ տպագրական ու կազմարարական աշխատանքի արդյունքում։ Որոշ հատվածներում տողերի խտացման հետևանքով բառերը ամբողջ տողում միմյանց կպած են։ Դասագրքում առկա են ոճաբանական ու սրբագրական բնույթի մի շարք անթույլատրելի սխալներ։ Մասնավորապես՝ Էջ 16 «Դեռ հնագույն ժամանակներից ի վեր, բայց հատկապես Օսմանյան կայսրության կատարած Հայոց ցեղասպանությունից հետո հայերը համայնքներ են հիմնել աշխարհի տարբեր շրջաններում, որոնք հայտնի են սփյուռքներ անվամբ»։ Էջ 21 Քարի դարի ժամանակագրությունը ներկայացնում է ընդհանուր ժամանակագրություն, այն դեպքում, երբ կարելի էր ներկայացնել Հայկական լեռնաշխարհին վերաբերող ժամանակափուլերը։ Էջ 62 Անտեղի է Սելևկոս Ա-ի դրամի վրա եղած դիմապատկերի մանրամասն ու լայնածավալ քննարկումը, որտեղ օգտագործված հատուկ անուններն անհարկի ծանրաբեռնելու են աշակերտներին Էջ 67-68 «Արքայական ճանապարհը» մի էջում գրված է մեծատառով, մյուս դեպքում՝ փոքրատառ Էջ 70 «Վրաստան» աշխարհագրական անվան օգտագործումը անհարիր է տվյալ ենթատեքստում, նամանավանդ երբ այդ անունն օգտագործված է էջ 80-ի քարտեզում, որպես ժամանակակից պետության անվանում։ Երվանդ IV-ի եղբոր՝ Երվազի քրմապետ հանդիսանալու հիշատակումը կրկնվում է (էջ 66 և 72) Էջ 95 «Հայկական հելլենիզմ» հասկացությունը խիստ վիճելի է, քանի որ հելլենիզմը չէր կարող ունենալ ընդգծված էթնիկ կամ պետական յուրահատկություններ: Ավելի ճիշտ կլիներ օգտագործել «տեղական» եզրը։ Էջ 100 «Ի՞նչ առանձնահատկություններ ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը»։ Ըստ իս, հելլինիզմը չի կարող սահմանազատվել գահատոհմերի կառավարման ժամանակաշրջանով Էջ 106 «Հայաստանում գահն անցավ նոր՝ Արշակունյաց հարստությանը, որը Մեծ Հայքի համար ապահովեց ևս մի քանի հարյուր տարվա պատմական հեռանկար»։ Էջ 132 «․․․պարսիկները պայմաններ են ստեղծում, հայերը ուրանան հայրենի կրոնը (՞) և տարալուծվեն պարսկական քաղաքակրթության մեջ․․» Հանդիպում են նաև բառերի մեջ տառերի բացթողումներ կամ կրկնություններ էջ 58, 130, 135, Դասագրքում զետեղված լուսանկարների ու քարտեզների վատ գունաբաժանման արդյունքում նյութի մատուցումը խոտանված է։ Նեղ մասնագիտական լեզվով ասած, դրանց մեծ մասը «ֆոկուսից ընկած է», ինչը ոչ միայն ստվերել է կատարված աշխատանքը, այլև առողջական, ի մասնավորի՝ տեսողական խնդիրներ կարող է առաջացնել աշակերտների մոտ։ Քարտեզներ Էջ 14-ի քարտեզը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի դիրքն ու 15 աշխարհները։ Իսկ ավելի ճիշտ կլինի ասել, որ այն չի ներկայացնում, քանի որ քարտեզի վրա առկա տեղանունները հազիվ ընթեռնելի են, հետևաբար հարցաշարում ընդգրկված «ցույց տուր լեռնաշղթաները» հանձնարարությունը որևէ կերպ հնարավոր չէ կատարել։ Էջ 22-ի քարտեզը վատ գունաբաժանման արդյունքում կարելի է ասել անօգտագործելի է։ Էջ 80-ի քարտեզը, որը լուրջ քննարկման ու քննադատության առարկա դարձավ, մեթոդական առումով սխալ է կազմված։ Առաջին հերթին այն վերաբերում է աշխարհագրական անուններին, ավելի ստույգ՝ մերօրյա պետությունների անունների ոչ ճիշտ մատուցմանը։ ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA) պատմական տեղանունը չի ներառում միայն այսօրվա Հայաստանի Հանրապետության սահմանները, այլ ընդգրկում լայնածավալ տարածք, քանի որ այն պատմա-աշխարհագրական անվանում է։ Տվյալ քարտեզի պարագայում պետք է օգտագործվեին պետությունների ժամանակակից ու պաշտոնական անվանումները՝ Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջնի Հանրապետություն և այլն։ Նույն խնդիրն առկա է «Ադրբեջան» տեղանվան հետ։ Եթե ընդունում ենք, որ դա պատմական Ադրբեջան տեղանունն է, ապա այն կիրառելի չի Արաքսից հյուսիս ընկած երկրամասերի համար։ Ատրպատական անվան հիշատակումը նույն քարտեզում լուրջ տարընթերցումների տեղիք է տալիս։ Հասկանալի չի նաև, թե որպես ի՞նչ է օգտագործվել «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» տեղանունը։ Որպես պետական միավորի անուն, թե՞ որպես աշխարհագրական անուն։ Երկու դեպքում էլ առաջանում են նոր հարցեր ու լրացուցիչ ճշգրտումների կարիք կա այս դեպքում։ Մեթոդաբանություն Հեղինակը փորձել է հայոց պատմության շարադրումն ու մատուցումն իրականացնել նոր եղանակներով և հարցադրումների ու տրամաբանական մոտեցումների նոր գործիքակազմ օգտագործել։ Աչք է ծագում հարցաշարերում այսօրվա իրականության հետ հաճախ հում, անհամոզիչ ու արհեստական հարցադրումները, որոնք մատուցվող նյութի հետ շինծու համադրման տպավորություն են թողնում (տես էջ 53, 57, 69, 72, 82, 115)։ Որոշ դեպքերում անհնար է չնկատել նման հարցադրուների բացահայտ քաղաքական ենթատեքստը: «Այսօր» բառը, կարծում եմ, անհարկի է չարաշահված դասագրքի տեքստը շարադրելիս։ Դպրոցական դասագրքերը պետք է զերծ լինեն որևէ քաղաքական օրակարգ ու իշխանական քմահաճույքներ սպասարկելուց։ Ամփոփում Այս տեսքով դասագրքի ներմուծումը հանրակրթական դպրոց անընդունելի և անթույլատրելի է։ Հերթական անգամ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հանցավոր անփութության արդյունքում խոշոր վնաս է հասցվում պետությանը, մսխվում են ահռելի գումարներ։ Այս ամենով հանդերձ, քիչ հավանական է, որ նախարարության համապատասխան օղակներում կտարվի համապատասխան քննություն և կգտնվեն մեղավորներ՝ նախորդ ու ներկա թերացումների ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում թույլ տված կոպիտ սխալների, սխալ քաղաքականության ու որոշումների համար։ Դասագրքերի պատրաստման գործում քրոնիկ ու արատավոր դարձած այս պրակտիկային պետք է մեկնդմիշտ վերջ տալ ու համար մեկ մեղավորը այս պատմության մեջ համակարգային կոռուպցիայի դրվագներից մեկն է, որը վաղուց իր պալարները տարածել ու ամրակայել է ԿԳՄՍ համակարգում»։


Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

16:46

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ (տեսանյութ)

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ...

16:26

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

16:04

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում

Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի...

15:42

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը

Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված...

15:22

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը. ԿԲ նախագահ

Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական...

15:05

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական...

14:45

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է արել

Քաղաքապետարանը «Աջափնյակ» կայարանի կառուցման մասով հայտարարություն է...

14:23

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները. «ՀայաՔվե»

Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների...

14:09

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Էդուարդ Շարմազանով

Իշխանափոխությանը հասնելու համար անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ. սառեցնենք...

13:44

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի...

13:21

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են ձյան տեղումներ

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են ձյան տեղումներ

13:05

Սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները

Սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման...

12:45

4 անչափահաս մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, վնասել գույքն ու խաղալիքները, վերցրել մի քանի խաղալիք, օծանելիք ու հեռացել

4 անչափահաս մուտք են գործել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, վնասել գույքն ու խաղալիքները, վերցրել մի...

12:22

Գեղարքունիքում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան

Գեղարքունիքում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. նրան ռեանիմոբիլով...

12:06

Հրդեհ՝ Շաքի գյուղում

Հրդեհ՝ Շաքի գյուղում

11:45

Արփինե Սարգսյանը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային ներկայացմանը

Արփինե Սարգսյանը ներկա է եղել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների ամանորյա հեքիաթային...

11:16

Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հյուսիս-արևմուտքից մեզ մոտեցող ցիկլոնը. Սուրենյանը լուսանկար է...

10:53

Ապրել աղոթական կյանքով, համբերությամբ հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները. Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել

Ապրել աղոթական կյանքով, համբերությամբ հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները. Արագածոտնի...

10:33

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրեական վարույթի...

09:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55