«Տարբեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների շրջանավարտների միայն 41 %-ն է կարծում, որ ձեռք բերած տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43 %ն է կարծում, որ ձեռք բերած գործնական հմտությունները համապատասխանում են աշխատանքի պահանջներին»,-կառավարության նսիտում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկյացնելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքների փաթեթի նախագիծը: Նախագծի հիմնական դրույթներից մեկով վերացվում է տարբերակումն ուսումնական հաստատությունների երկու տեսակների՝ քոլեջների և ուսումնարանների միջև՝ թողնելով միայն քոլեքները:
Նախարարի տեղակացմամբ, նման ուսումնական հաստատությունների ուսանողների 86 %-ը նշում է, որ ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեություն իրականացնելու համար կարիք կունենա լրացուցիչ վերապատրաստման, իսկ գործատուների 78 %-ը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է աշխատանքային փորձի և գործնական կարողությունների պակասի հետ: «Արդյունքում մենք ունենք իրավիճակ, որ երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա՛մ գերկրթված են, կա՛մ թերկրթված»,-ասաց ԿԳՄՍ նախարարը: Նրա խոսքով՝ աշխատաշուկայի 70 %-ից ավելին արհեստագործական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պակաս ունի և այդ աշխատանքներում հաճախ նույնիսկ զբաղված են բարձրագույն կրթությամբ անձինք: Անդրեասյանը հայտնեց, որ համակարգում միայն ուսանողական պրակտիկան է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման տեսակներից միայն մեկն է, և չի կարող ասել, որ ամենաարդյունավետը: «Օրենքով ինստիտուցիոնալ ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, ինչպես, օրինակ, դուալ կրթությունը, որն արդեն փորձարկում ենք մեր երկրում ավելի քան 5 տարի»,-ասաց նախարարը:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55