Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցիի ղեկավարած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին նախագահն ընդգծել է, որ նման այցերը հավելյալ խթան են հանդիսանում հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների խորացման համար: Հանրապետության նախագահը նաև՝ ի դեմս Խորխե Կնոբլովիցի, շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում ակտիվ գործունեության համար: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը կարևորել է պատվիրակության գործունեությունը հակասեմիտիզմի, խտրականության և այլատյացության դեմ պայքարի և միջկրոնական երկխոսության հաստատման բնագավառում, շեշտելով, որ այդ ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Խորխե Կնոբլովիցը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար և շեշտել, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է թե՛ Արգենտինայում Հայաստանի դեսպանության և թե՛ արգենտինահայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական հարաբերությունների հետագա սերտացման հարցեր՝ այդ թվում երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության խթանման հեռանկարները: Երկուստեք վերահաստատվել է ժողովրդավարական արժեքների, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ազատ և թափանցիկ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, խաղաղության օրակարգի մանրամասներին, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանը հաստատուն կերպով առաջ է շարժվում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման ճանապարհով:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44