ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հարցաքննության հրավիրելը զավեշտալի է որակում:
«Իշխանությունը քրեական վարույթ է նախաձեռնել ու դրա շրջանակներում հարցաքննության հրավիրել մեր գործընկեր Հայկ Մամիջանյանին (իբր բռնության կոչ անելու համար), բայց նույն իշխանությունը շատ հանգիստ բռնություն գործադրելու հրաման է տալիս խաղաղ ակցիաներ կամ հավաքներ իրականացնող մեր հայրենակիցների նկատմամբ: Տասնյակներով մարդիկ այս պահին էլ անազատության մեջ են, և եթե Արմեն Աշոտյանին, Գրիգորի Խաչատուրովին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին շատերը ճանաչում են, ապա քիչ չի այն մարդկանց թիվը, ովքեր, որպես քաղաքական ընդդիմախոսներ, անազատության մեջ են և շատերի մասին հասարակությունն առանձնապես տեղեկություններ չունի: Իշխանությունն ինքն իրեն արտոնել է բռնության կոչեր հնչեցնել, այն հանրայնորեն արդարացնել, քարոզել, կոնկրետ դեպքերում` բռնություն կիրառել, միաժամանակ իրեն դուրս համարելով օրենքի դաշտից` երկիրը վերածել է «բեզպրեդելի»: Կոնկրետ Հայկի դեպքում իրավիճակը զավեշտալի է նաև նրանով, որ նա, տեսնելով իշխանության տարբեր դեմքերի ու նրանց ծառայող թափթփուկների արձագանքները, ժամանակին բացել էր փակագծերը և հստակեցրել, թե ինչ նկատի ունի», - Facebook-ում գրել է Աբրահամյանը: Նա նշել է, որ Հայկ Մամիջանյանի` պարզ հայերենով հնչեցրած պարզաբանումներից հետո, նման վարույթ նախաձեռնելն «ակնհայտ ապօրինի է և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ»:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02