Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կիրակի օրը տեղի է ունեցել «Իլյան» գրքի շնորհանդեսն ու հուշ-ցերեկույթ։ Գրքի հերոսը երեք տարի առաջ նույն օրն ցարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած արցախցի Իլյա Հակոբյանն է։ «Իլյան» գրքում քրոջ` Հասմիկ Հակոբյանի տողերն են, ԶԼՄ-ներում Իլյայի մասին պատմոց նյութերը, բանաստեղծություններ և հուշագրություններ։ Գիրքը սկսում է հեղինակի՝ Իլյայի քրոջ տողերով.
«Դու հաղթեցիր Շուշիում, ես պարտվեցի Քո Շուշիում։ Շուշին մնաց Քոնը, Դու` Շուշիինը։ Եվ միայն ես մնացի մենակ` Քեզնից ու Քո Շուշիից այդքան հեռացած»։ «2022 թվականի դեկտեմբերի 13-ին ես պետք է Արցախ մեկնեի։ Ծնողներս, հարազատներս այնտեղ էին։ Դեկտեմբերի 12-ին փակվեց Արցախի ճանապարհը։ Ամիսներ շարունակ իրերս չեմ դատարկել ճամպրուկից, որովհետև հավատում էի, որ տուն եմ գնալու` իմ տուն, Իլյայի տուն։ Ծնողներս Արցախում էին, ես Հրազդանում մենակ էի մնացել։ Մայրս ինն ամիս շարունակ որդու շիրմաքարը գրկելու կարոտով է ապրել, դիմացել, որովհետև հավատում էր հաղթանակի հավատին»,-ողջույնի իր խոսքում նշել է Հասմիկ Հակոբյանը։
Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, համագյուղացիները, Արցախյան պատերազմներում զոհված հերոսների մայրերն ու հարազատները,զինվորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ։ Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական կատարումներով և հերոսի մասին պատմող տեսանյութով։
17:48
17:47
17:35
17:02
16:55
16:45
16:30
15:33
13:06
12:35
12:05
12:05
11:33
11:12
09:52
09:45
09:33
09:16
09:03
18:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31