Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի ունեցած հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը: Ոստիկանությունից հայտնում են, որ այդ մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչել էր դեռևս հոկտեմբերի 14-ին: Շինանյութի խանութի աշխատակիցները պահեստում ծագած հրդեհը կարողացել էին մարել իրենց ուժերով: Հետո նաև հաշվել էին, որ պատճառվել էր մոտ չորս միլիոն դրամի նյութական վնաս: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրական վարույթ: Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին մոտ մեկ ամիս անց: Եվ ժամանակի մեծ մասն իրավապահները ծախսեցին հիմնավոր ապացույցներ ձեռք բերելու վրա: Ըստ նախնական տվյալների` հրկիզումը, այսպես ասած, ենթամշակութային մրցակցության հետևանք էր, և այն կազմակերպել էր շինանյութի մոտակա մեկ այլ խանութի 38-ամյա սեփականատերը: Նոյեմբերի 10-ին հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին հրկիզողները` Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 18 ու 21 տարեկան երիտասարդները: Իրենց հանցավոր արարքի համար պատվիրատուից 100-հազարական դրամ ստացած հրկիզողները կալանավորվեցին: Իսկ նոյեմբերի 12-ին իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում Վաղարշապատի քննչական բաժին ներկայացավ հրկիզման պատվիրատուն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01