Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում՝ ռազմական, հորդորել է Վաշինգտոնին՝ կանգնել այն դաշնակիցների կողքին, որոնք պայքարում են մարդու իրավունքների համար և հետևում են պատերազմի օրենքներին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կանխի ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները:
Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
l«Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական համայնքը հեռացել է ադրբեջանական դաժան ռեժիմի պատճառով: Ադրբեջանը ցանկանում է ջնջել նրանց աշխարհի երեսից: Ամիսներ շարունակ հետևել ենք՝ ինչպես է հումանիտար ճգնաժամ ծավալվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանում մահացության յուրաքանչյուր 3 դեպքից 1-ը թերսնումից է եղել: Ճգնաժամը ընթացել է ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, որոնք, ենթադրվում էր, պետք է հետևեին հրադադարի պահպանմանը: Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տառապանքի արշավ է իրականացրել, Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ՝ հենց Լաչինի միջանցքում կալանավորել մարդկանց, որոնք տեղափոխվում էին բուժման համար։ Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը սատանայական դավադրության մի մասն էր միայն՝ էթնիկ հայկական անկլավին ստիպելու ենթարկվել: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղ և ուժի սպառնալիքով տեղի իշխանություններին ստիպեց կապիտուլյացիայի գնալ: Ավելի քան 100 000 բնակիչ լքել է նախնիների տները: Հայաստան գնալու ճանապարհին ոմանք զոհվել են: Ի՞նչ է սա, եթե ոչ մարդու իրավունքների ոտնահարման վկայություն: Այդ փախստականները մեր օգնության կարիքն ունեն: Մասնավորապես, հարկավոր է երկարաժամկետ աջակցություն տրամադրել՝ հաշվի առնելով Երևանում բնակարանային ծանրաբեռնվածությունը: Շատերն ասում են, որ Մերձավոր Արևելքում սուր իրավիճակ է: Բայց արդյոք մենք իրավունք ունե՞նք ընտրելու՝ մարդասիրական որ ճգնաժամին առաջինը արձագանքել: Իհարկե՝ ոչ: Հարկավոր է բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դժբախտության մասին։ Այս ցեղասպանությունը չպետք է մոռացվի: Հարկավոր է արձագանքել ադրբեջանական սպառնալիքին, նախքան նրանք կօգտվեն իրենց ունեցած առավելությունից։ Վերջին բանը, որ մեզ պետք է այս տարածաշրջանում, հակամարտությունն է երկու պետությունների միջև, որոնք սահմաններ ունեն Իրանի և Թուրքիայի հետ: Մենք պետք է պայքարենք այն սպառնալիքների դեմ, որոնց Հայաստանը շարունակում է դիմակայել», - ասել է Մենենդեսը։
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03